Ինչ էին անում
Ջեֆ Բեզոսը,
Իլոն Մասկը և 8 այլ հաջողակ մարդիկ 25 տարեկանում
Յուրաքանչյուրի հաջողության չափը և ճանապարհը տարբեր են: Մինչ առաջնորդ դառնալը, Դոնալդ Թրամփը ծնվել էր անշարժ գույքի զարգացմամբ զբաղվող ընտանիքում և ժառանգել էր հոր բիզնեսը 25 տերեկանում: Կատար Կոլը՝ Focus Brands ընկերության ղեկավարը, մյուս կողմից, բարձրացավ հաջողության սանդուխքով՝ սկսելով մատուցողից և հասնելով մինչև ընկերության փոխնախագահ՝ 26 տարեկանում:
Ապագա Amazon- ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը 24 տարեկանում աշխատել է Bankers Trust-ում `այդ ժամանակվա բանկային ինստիտուտների հեղափոխական ծրագրերի մշակման գործում: Երկու տարի անց նա դարձավ ընկերության կրտսեր փոխնախագահը: