SmartMag Issue 10 | Page 6

YouTube-ը համարում է, որ այսքան ալիքներ ունենալը աշխարհին դեռ բավական չէ և նախաձեռնում է ստեղծել հազարավոր նոր ալիքներ, որպեսզի YouTube-ը դառնա հարազատ միջավայր բոլորի համար: Միջին տվյալներով՝ յուրաքանչյուրը YouTube-ում ծախսում է օրական 15 րոպե, իսկ միջին հեռուստատեսային դիտորդը օրական 5 ժամ անցկացնում է հեռուստատացույցի առջև: Այդ նպատակով YouTube- ը ստեղծում է անհատականացված ալիքներ, որոնք ավելի շատ մարդկանց են ներգրավում և երկար պահում էկրանի դիմաց:

Շատ սպառողներ դեռ մտածում են, որ ինտերնետում ամեն ինչ պետք է լինի անվճար, բայց YouTube- ը զարգացնում է գովազդային մի ծրագիր, որը լավագույնս համապատասխանում է օգտագործողների կարիքներին: Oրինակ` YouTube-ը աշխատել է Kraft Food-ի Philadelphia Cream Cheese ապրանքանիշի հետ, որը տեղադրում էր խոհարար Պաուլա Դինի տեսահոլովակները, «ինչպես պատրաստել» տեսահոլովակները և մրցույթներ, որոնք օգտվողներին հրավիրում են YouTube- ին ներկայացնել սեփական ուտելիք պատրաստելու տեսանյութերը: Առաջին եթերաշրջանի բացման օրը Kraft- ը տեղադրում է YouTube-ի գլխավոր էջում գովազդ՝ 375,000 դոլար արժողությամբ: Թեև 375,000 դոլարը կարող է թվալ թանկ, սակայն այդ գովազդը ունենում է 51 միլիոն դիտում, ինչը շատ ավելի էժան է, քան հեռուստատեսությամբ ցուցադրվող գովազդը: Այսպիսով, բրենդի եկամուտը բարձրացավ 35 տոկոսով:

YouTube-ը շարունակում է աճել և փոփոխվել, քանի որ մարկետինգի ոլորտում նույնը երկար չի կարող գոյատևել:

Textbook Kotler, P. and Armstrong G. “Principles of Marketing” 15th Edition