SmartMag Issue 10 | Page 17

Etihad Airways-ը միացրեց

Աբու Դաբին և աշխարհը

Etihad Airways- ը համարվում է ամենաերիտասարդ, բայց ամենահաջողակ ավիաընկերություններից մեկը ավիացիոն արդյունաբերության մեջ: Այն հիմնադրվել է 2003 թ-ի Հուլիսին Royal (Amiri) Decree of Abu Dhabi-ի կողմից որպես Միացյալ Արաբական Էմիրությունների ազգային փոխադրող և 2003 թ.-ի Նոյեմբերին ուղևորվել է Աբու Դաբիից աշխարհի մնացած երկրներ: Etihad-ը (Արաբերեն`«Միացյալ») ռազմավարականորեն ընտրվել է որպես բրենդի անվանում, քանի որ ավիաընկերությունը միավորում է Աբու Դաբին արևմուտքի և արևելքի հետ:Ընկերության յուրօրինակ տեսլականը արտացոլում է արաբական հյուրընկալությունը, որը ներառում է ջերմ, առատաձեռն և հարգալից վերաբերմունքը, ջերմ մթնոլորտը, ինչպես նաև Աբու Դաբիի մշակույթի հեղինակության տարածումը, որն օգնում է ընկերությանը լինել մրցակցությունից դուրս: Etihad- ը ստացել է մի քանի պարգևներ, որոնք արտացոլում են իր կարգավիճակը, որպես առաջատար ավիաընկերություն, այդ թվում՝ «World’s Leading Airline» «World Travel Awards» - ի ժամանակ 2009, 2010, և 2011 թվականներին: