Ես գիտեմ, որ 20 տարեկանում դժվար է պատկերացնել, որ տասնամյակների տարբերությամբ Դուք կարող եք տարբեր ներդրումներ կատարել: 20 տարեկանում Դուք կարող եք կարդալ ֆինանսական գրականություն և պարզել, թե որ բնագավառներում և որտեղ է անհրաժեշտ ներդրումներ կատարել: Երբ տարեկան ընդամենը մի քանի ժամ ծախսեք ֆինանսների կառավարման վրա, դա կնշանակի, որ հասել եք այն կետին, որից հետո պետք է շարժվել առաջ:
Լավ, հիմա Դուք 30 տարեկան եք: Կարող եք գնել, օրինակ, վարձակալության տարածք, գնահատեք վայրը, հավանական վարձակալության տարբերակները, դրանց ֆինանսական ներհոսքերը, և երբ աշխատանքը հասցնեք այն կետին, որտեղ կնշանակեք այս ամենի մենեջեր, Դուք կարող եք շարժվել առաջ:
Հիմա Դուք 40 տարեկան եք: Ժամանակն է բիզնես սկսել: Հավանաբար, սա լավագույն ժամանակն է. նախ անհաջողություն կրելու շատ քիչ հավանականություն ունեք՝ կապված ֆինանսական ներհոսքերով ապահովված լինելու հանգամանքով և երկրորդ, կարևոր չէ կստացվի, թե՝ ոչ. Դուք ուզում եք օգտակար լինել մարդկանց: Ցանկացած բիզնես նախագիծ այդ նպատակն ունի, իսկ ֆինանսական ներհոսքը արդեն երկրորդական դերում է:
Որտեղ ներդրումներ կատարել 20, 30 և 40 տարեկանում
Ես բացատրեցի՝ ինչպես ունենալ ֆինանսական տարբեր աղբյուրներ: Գիտե՞ք՝ ոչ մեկ չի ասի Ձեզ, որ այս ամենը կարող է տասնամյակներ տևել, որովհետև մենք սիրում ենք շտապել, հնարավորինս շուտ հասնել հաջողության: Բայց աշխատելով դանդաղ և կշռադատված՝ Դուք ռիսկերը հասցնում եք մինիմալի, իսկ արդյունքն ու եկամուտը դրական և հաստատուն են լինում: