SmartMag Edition 4 | Page 19

Թոշակի եմ անցել 37 տարեկանում՝ ինքս ինձ միլիոնատեր դարձրած: Ահա ներդրումների Վերաբերյալ խորհուրդներս տարբեր տարիքայիններին

Բայց ի՞նչ ենք մենք գտնում՝ այս ամենում ներդրում անելով: Տարբերակներից ցանկացածի շուկա մտնելիոս մենք հանդիպում ենք յուրաքանչուրի մոտավորապես հինգ տեսակների, այս տեսակների մեջ ընտրություն անելուց հետո, կամ ընտրելով բոլորը՝ մենք ավելի ենք խորանում նոր տարբերակների և այլընտրանքների մեջ: Նույն ֆինանսների դեպքում՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր, հիմնադրամներ, ինդեքսային ֆոնդեր: Արդյունքում Դուք ունեք հաշիվներ շատ տարբեր բնագավառներում, որը բարդացնում է Ձեր աշխատանքային պորտֆոլիոն: Դժվարանում են դրանց վերահսկման մեխանիզմները, և որպես ներդրման արդյունք՝ Դուք քայքայում եք Ձեր ապագա հարստությունը:

Ընտրեք միայն մեկը

Ահա, թե ինչու: Դուք կարող եք ծախսել 30 տարի՝ բաժանելով Ձեր ռեսուրսը մի քանի տարբեր ուղղություններով, փորձել հասցնել բոլորը և ունենալ շատ քիչ եկամուտ: Ավելի պարզ պորտֆոլիոն մեծ եկամուտների և ճիշտ օգտագործված ռեսուրսի հնարավորություն կտա:

վ

Եթե ունեք հիմնական աշխատանք, Ձեր օրվա մեծ մասն անցկացնում եք այնտեղ և ունեք բիզնես, որը զուգահեռաբար եք զարգացնում, դա կարող է աշխատել: Որոշակի հաջողության հասնելու դեպքում միայն կարող եք այն դնել ավտոպիլոտի վրա, և կազմակերպությունը կսկսի աշխատել ոչ թե Ձեր ռեսուրսի հաշվին, այլ կինքնակառավարվի՝ հնարավորություն տալով Ձեզ նոր բիզնես սկսել, զբաղվել ինչ-որ նոր բանով:

վ