SmartMag 8 | Page 16

Պետք է խուսափել բոլոր օտար լեզվով բառերից, հապավումներից և մասնագիտական տերմիններից, որոնց շնորհիվ Ձեզ կզգաք ինչպես փորձագետներ, բայց Ձեր լսարանին կշփոթեցնեք: Իրենց հիմար զգալու դեպքում՝ լսարանը զայրանում է այն մարդու վրա, ում պատճառով ունենում է այդ զգացումը: Փոխարենը, խոսե՛ք մի լեզվով, որը բոլորին է հասկանալի: Եթե ​​կա բարդ տերմին, փորձե՛ք ամենօրյա բառերով բացատրել այն: Որքան ավելի հասանելի լինի, այնքան ավելի հաջողակ կլինի Ձեր ելույթը:

* Խոսե՛ք իրենց լեզվով

Ոչինչ ավելի չի վախեցնում, քան լսարանի առջև առաջին անգամ սեփական խոսքերը լսելը: Նրանք կարող են փայլուն լինել ձեր մտքում, բայց բարձրաձայն՝ ոչ այնքան: Իրականում, առաջին անգամ փորձելը նաև օգնում է համոզված լինել, որ դուք ճիշտ կետեր ունեք և գիտեք, թե ինչպես կատարել անցում նրանց միջև: Այդ ամենը, հնարավորություն է տալիս վերանայել ձեր աշխատանքը և ներկայացնել լավագույն տեսքով:

* Բարձրաձա՛յն փորձեք

Սկզբնաղբյուր

1.Հետաքրքրասիրություն

Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են: