SmartMag 8 | Page 15

Կապ չունի մենք 3, թե 93 տարեկան ենք, մենք սիրում ենք լսել պատմություններ: Պետք է պատմել այնպիսի պատմություն, որն ապացուցում է, որ այն, ինչ Դուք եք առաջարկել, կհանգեցնի այն առավելություններին, որոնք Դուք խոստանում եք:

Նախ, Դուք պատկերացնում եք խնդիրը, որը փորձում եք լուծել կամ նպատակը, որը փորձում եք իրականացնել:

Հաջորդը՝ նկարագրե՛ք, թե ինչպես է Ձեր լուծումը օգնում: Այնուհետև, Դուք կիսվում եք փորձառու հաճախորդներից մեկի արդյունքներով: Այս ֆորմատով պատմությունները ապացուցում են, որ կարող եք կատարել Ձեր խոստումը:

* Կապե՛ք ինչ-որ պատմության հետ

Սլայդներում չպետք է լինեն Ձեր նշումները: Նրանք Ձեզ համար չեն նախատեսված:

Եթե Դուք ինչ-որ բան եք տեղադրում էկրանին, որը պահանջում է լսարանին կարդալ, Դուք կանգնեցնում եք լսարանին ընտրության առջև՝ լսել Ձեզ, թե կարդալ սլայդը: Մենք մեր ուղեղներում կարդում և լսում ենք նույն պրոցեսորով և երկուսը միանգամից անել չենք կարող:

Սլայդերը պետք է ներկայացնեն տեսողական պատկերներ, որոնք ամրապնդում են Ձեր նշած կետերը: Ի դեպ, հետազոտությունը ցույց է տալիս, որ երբ մենք նկարներ ենք օգտագործում մեր պատմության հետ, լսարանը ավելի քան կրկնապատկվում է:

Լսարանի համար տեսողական օգնություն մատուցե՛ք