Paypal-ի համահիմնադիր և Clarium Capital-ի տնօրեն Փիթեր Թիելը միշտ աշխատանքի է ընդունում մարդկանց, ովքեր չեն վախենում իրենց մտքերը բարձրաձայն արտահայտել։
Ընտրելու համար նա խնդրում է թեկնածուին պատմել ինչ-որ իրական բան, որի հետ գրեթե ոչ-ոք համամիտ չէ։ Թիելն ասում է՝ ինքն այս հարցը սիրում է, քանի որ այն փորձարկում է մտածողության ինքնատիպությունը, խոսելու քաջությունը դժվարին իրավիճակներում։
Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը ավանդական հարցազրույցների կողմնակից չէ։ Նրա համար լավ CV-ն կարևոր է, բայց եթե պատրաստվում էիր աշխատանքի ընդունել նրանց
միայն թղթի վրա գրված տվյալներով, կարիք չկա հարցաղրուցի վրա ժամանակ վատնել։ Նա սիրում է հարցնել, թե ինչը հնարավորություն չի ունեցել թեկնածուն ռեզյումեի մեջ ներառել։
Dropbox-ի հիմնադիր Դրյու Հյուսթոնը՝ 33 ամյա միլիարդատերը, ունի մի քանի սիրելի հարցեր.
* Ո՞վ է աշխարհում Ձեր ոլորտում լավագույնը,
* Ովքե՞ր են Ձեզ ներշնչում,
* Նախորդ տարվա
ընթացքում ի՞նչ եք սովորել,
* Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր` 10 տարով երիտասարդ ես-ին,
* Որո՞նք են ամենակարևոր դասերը, որոնք քաղել եք։
Հյուսթոնն ասում է, որ այս հարցերը օգնում են նրան պարզել՝ թեկնածուն հաստատուն աճելու ձգտում ունի, թե ոչ։ Նա պաշտում է մարդկանց, ովքեր իսկապես սիրում են իրենց գործը և միշտ ավելի լավ են փորձում անել։
1.Հետաքրքրասիրություն
Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են: