SmartMag 8 | Page 12

Tesla-ի և SpaceX-ի գործադիր տնօրեն Էլոն Մասկը սիրում է թեկնածուների ընդունակությունները ստուգել հանելուկով։

Ահա այն՝

Պատկերացրեք՝ Դուք կանգնած եք երկրագնդի մակերևույթին։ Մեկ մղոն քայլում եք դեպի հարավ, մեկ մղոն՝ արևմուտք, մեկ մղոն՝ հյուսիս։ Ավարտում եք այնտեղ, որտեղ սկսել էիք։

Որտե՞ղ եք հիմա Դուք։

Կա մի քանի ճիշտ պատասխան, դրանցից մեկը Հյուսիսային բևեռն է։

Ըստ Zappos-ի գործադիր տնօրեն Թոնի Հսիեի ընկերության առանցքներից մեկը ուրախություն ու մի քիչ տարօրինակություն ստեղծելն է։

Համոզվելու համար, որ ճիշտ մարդկանց է աշխատանքի ընդունում` նա սովորաբար տալիս է հարց, թե որքան տարօրինակ են թեկնածուները իրենց գնահատում 10 բալանոց սանդղակով։ Թվերը այդքան էլ կարևոր չեն, կարևոր է, թե ինչպես են մարդիկ

պատասխանում։ 1-ի դեպքում թեկնածուն չափազանց լուրջ է Zappos-ի համար,

10-ի դեպքում` չափազանց խելագար։