SmartMag 6 | Page 24

Կոնֆերանսները ոչ միայն տարբեր ոլորտների մասնագետների հետ ծանոթանալու հնարավորություն են ընձեռում, այլև` ձեռք բերելու գործընկերներ նույն ոլորտում:

Կոնֆերանսների խոսնակները համապատասխան ոլորտների գիտակներն են, ովքեր այդ՝ մեկից երեք օրերի ընթացքում կիսվում են իրենց մասնագիտական կարողություններով մասնակիցների հետ, որոնք հետագայում օգնելու են վերջիններին իրենց բիզնեսում:

Մասնակցությունը նմանատիպ կոնֆերանսներին լավագույնն է, ինչ կարելի է անել ոչ ավանդական կրթական համակարգի ոլորտում:

Դուք հնարավորություն եք ստանում տեղեկացված լինելու աշխարհում վերջին փոփոխություններին և տենդենցներին, ինչպես նաև, ամեն անգամ, ձեռք բերելու նոր գիտելիքներ, որոնք կնպաստեն ինքնակրթման գործընթացին: