Երջանիկ աշխատակիցը արդյունավետ աշխատակիցն է, իսկ կազմակերպության զարգացումը պայմանավորված է աշխատակիցների արտադրողական արդյունավետությամբ:
Աշխատակցի համար` ավանդական առավելություններից (բարձր աշխատավարձ, ապահովագրություն, արձակուրդ) բացի, ներկայումս աշխատանքի ընդունման և հարատև աշխատանքի հարցում կարևոր է կազմակերպության մշակույթը և այն վերաբերմունքը, որն ինքը ստանում է կազմակերպության ներսում:
Սմարթ աշխատակիցները քաջատեղյակ են շուկայում իրենց արժեքին և համապատասխան վերաբերմունք և աշխատանքային մշակույթ են ակնկալում գործատու կազմակերպությունից:
Հարց է ծագում: Ինչպե՞ս կազմակերպության ներսում կերտել այնպիսի մշակույթ, որը ոչ միայն կգրավի որակյալ կադրերին, այլև կապահովի իրենց երկարատև աշխատանքը տվյալ կազմակերպությունում:
Ինչպե՞ս դառնալ SmartFirm:
Այսպիսով, Smart Capital-ը սկսում է հայկական բիզնես մշակույթի զարգացմանն ուղղված իր երկրորդ նախագիծը՝ SmartFirm- ը:
Սպասե՛ք նորությունների: