Երբ խոսքը գնում է սնունդի մասին, իր նախընտրած ցուցակում դիետիկ կոլան է, ֆրանսիական ուտեստները, խորովածն ու վիսկին:
Մասկը շաբաթը մեկ կամ երկու անգամ սպորտզալ է հաճախում:
Իր խիստ զբաղված առօրյայում նա հասցնում է ժամանակ խնայել ընթերցանության համար: Սիրելի գրականության շարքին են դասվում ՙՙՄատանիների տիրակալը՚՚, ինչպես նաև այնպիսի հայտնիների կենսագրականներ, ինչպիսիք են Ալբերտ Էինշտեյնը և Բենջամին Ֆրանկլինը: Ամենասիրելիների շարքում է ՙՙ Տասներկուսն ընդդեմ Աստծո՚՚ 87- ամյա գիրքը:
Այո, նա զբաղված մարդ է, բայց դա չի նշանակում, որ Մասկը հավաքույթների չի մասնակցում: Գործարարի լեգենդար փարթիներից է եղել իր ծննդյան արարողությունը անգլիական պալատում, որը վերածվել է ՙՙhide and seek՚՚ խաղի: Մասկը այդ երեկոյի համար հրավիրել էլ դանակ նետողի, որը պայթեցնում էր այն փուչիկները, որոնք Մասկը պահում էր ոտքերի արանքում:
Երբ ամեն ինչ ասված և արված է, Մասկը, այնուամենայնիվ, չի ննջում գիշերվա ժամը 1-ից շուտ: Դա զարմանալի չէ մի մարդու համար, ով փորձում է հեղափոխել աշխարհը և մարդկանց տեղափոխել Մարս:
1.Հետաքրքրասիրություն
Հաջողակները հետաքրքրասեր են: Եթե ինչ-որ բան չգիտեն, անմիջապես փորձում են սովորել, տեղեկատվություն հավաքել: Հաջողակ գործարարները տեղեկատվության յուրահատուկ պահոց են: