SmartMag 5 | Page 26

Հայացք Էլոն Մասկի պահանջկոտ օրակարգին, ով աշխատում է 5-ական րոպեներով, բաց է թողնում նախաճաշը և խուսափում է նամակագրությունից

Երեքշաբթի, Չորեքշաբթի Հինգշաբթի օրերը նա գնում է Bay Area՝ աշխատելու Tesla-ում: Հաշվարկված է, որ նա ծախսում է շաբաթական 40 ժամ Tesla-ում և 42 ժամ SpaceX-ում: Նա նաև հասցնում է աշխատել շահույթ չհետապնդող OPEN Al-ում:

Հանգստյան օրերը ավելի թեթև են անցնում: Կիրակի օրերին նա ճանապարհորդում է կամ մնում իր Bel Air պալատում: Շաբաթ օրերին նա կամ աշխատում է SpaceX-ում, կամ ժամանակ անցկացնում իր 5 երիտասարդ տղաների հետ: Խոսելով նրա երեխաների մասին՝ 2013 -ին նա ասաց, որ կարողանում է համատեղել աշխատանքը երեխաների հետ, քանի որ եթե չկարողանար, պետք է թողներ գործը:

Multitasking-ը Մասկի գործունեության կարևոր առանձնահատկություններից է: Նա կարողանում է միաժամանակ մի քանի գործ անել:

Օրակարգային գործերը հասցնելու համար՝ Մասկը խուսափում է հեռախոսազանգերից և օգտվում է այլ անուններով էլեկտրոնային հասցեներից, որպեսզի իր անունով հասցեն չսպամեն:

Նա շատ ժամանակ չի ծախսում սնունդ ընդունելու համար: Իր լանչը տևում է 5 րոպե:

Իր կալորիաների մեծ մասը Մասկը ստանում է բիզնես ընթրիքների ժամանակ: Դա այն ժամանակն է, երբ, իսկապես, շատ է ուտում: