ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 206

գտնվում էր իր հարավային հարևան Միտտանիի ազդեցության ներքո: Հնարավոր է, որ այստեղ գոյություն ունենային մի քանի ցեղային դաշ- նություններ, որոնցից մեկը հենց Իսուվան էր (մյուսները` Պախխուվա, Ծուխմա, Մալդիա և Խուրրի): Սրանք իրենց հերթին բաղկացած էին ավելի մանր միավորներից, որոնք կառավարվում էին ցեղապետերի/տոհ- մապետերի կողմից, որոնց աղբյուրներն անվանում են «ավագներ»: Այդպիսի պետականությունների թիվը, միայն ըստ խեթական տեքստերի, հասնում է երկու տասնյակի` Խինձուտա, Ալաթարմե, Սուլլամա, Վատա- րուսնա, Պալիսնա, Տախխիսա, Պախխուվա, Կումմախա, Տիմմիյա, Մալ- դիյա և այլն 1 : Ի թիվս վերոհիշյալ երկրների՝ միևնույն համատեքստում հիշատակվում է առայժմ հստակ չբնորոշված Խուրրի երկիրը (սա Միտտանին չէ): Խեթական տերության մեջ սրանց ինտեգրման առաջին քայլերը հանգում էին կախյալ պայմանագրերի կնքմանը, որոնք, սակայն, ցանկալի արդյունք չտվեցին, քանի որ արդեն հաջորդ սերնդի ընթացքում եփ- րատյան գոտու երկրները դուրս եկան տերության ենթակայության տակից և նույնիսկ տարածքային զավթումներ իրականացրին գետի արևմտա- կողմում 2 : Իսուվայի և նրա հարևանների անջատողական միտումները շարու- նակվեցին ընդհուպ մինչև հաջորդ դարի կեսերը և ավարտվեցին խե- թական տերության կողմից նրանց վերջնական հպատակեցմամբ, որից հետո սկսվում է նրանց ինտեգրման իրական գործընթացը: Իսուվան և նրա հարևանները որևէ կերպ չեն հիշատակվում Մուրսիլիս II-ի տարե- գրություններում՝ որպես Խաթթիի դեմ ապստամբած երկրներ, ինչը վկայում է նրանց նկատմամբ գերիշխանության կայունության մասին: Իսկ արդեն հաջորդ` մ.թ.ա. XIII դարի կեսերից տեսնում ենք միանգամայն նոր իրավիճակ: նիի արքա Շատտիվազայի միջև կնքված պայմանագրում (= CTH 51 (հրատ.՝ Weidner 1923: 2ff.; Beckman 1996, 6A [թարգմ.]). 1 Սրա հիմնական մասը հայտնի էր դեռևս մ.թ.ա. XV դարի վերջերին կազմված մի պայմանագրից՝ կնքված խեթական արքա Առնուվանդաս I-ի կողմից վերինեփրատյան երկրների հետ (հրատ.` Sayce 1930: 5ff. (թարգմ.); Gurney 1948: 32ff. (թարգմ.); Hoffner 1976: 60ff. (տեքստի 1684/u կցաբեկորը); Խա- չատրյան 1998: 87-93 (հատվածական թարգմ.); Kosyan 2006: 72ff. (գիտա- կան տառադարձում, թարգմ. և պատմագիտական մեկնաբանություններ): 2 Խեթական տերության և Իսուվայի փոխհարաբերությունների վերաբերյալ տե՛ս Klengel 1968; 1976; Güterbock 1973; Քոսյան 2002: 206