ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 16
ԳԱԳԻԿ ԽՈՐԵՆԻ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՏԱՐԵԹՎԵՐԸ
Գագիկ Խորենի Սարգսյանը ծնվել է 1926 թ. ապրիլի 6-ին Երևանում:
1943 - ավարտել է Երևանի Ն. Կրուպսկայայի անվ. միջնակարգ դպրոցը:
1950 - ավարտել է Լենինգրադի համալսարանի պատմության ֆակուլ-
տետը:
1951-1954 - ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտի Լենինգրադի բաժան-
մունքի ասպիրանտ:
1954 - շնորհվել է պատմական գիտությունների թեկնածուի գիտական
աստիճան:
1954-1971 - աշխատել է ՀԽՍՀ ԳԱ պատմության ինստիտուտում:
1954-1956 - կրտսեր գիտաշխատող,
1956-1962 - ավագ գիտաշխատող,
1962-1966 - փոխտնօրեն՝ գիտական գծով,
1966-1971 - բաժնի վարիչ:
1956-1962 - ՀՍՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի
գիտնական քարտուղար:
1967 - շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական
աստիճան:
1967-1972 - Երևանի պետական համալսարանի արևելագիտության
ֆակուլտետի դասախոս:
1971-1994 - ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն:
1974 - ընտրվել է Հայկական ՍՍՀ ԳԱ թղթակից անդամ:
1977-1984 - Վ.Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի
դասախոս:
1978 թ.-ից - ՀՀ ԳԱԱ «Պատմա-բանասիրական հանդեսի» խմբագրական
խորհրդի անդամ:
1981 - ստացել է պրոֆեսորի գիտական կոչում:
1984 - ընտրվել է Արևելագետների համամիութենական ասոցիացիայի
հայկական մասնաճյուղի նախագահ:
1985 - արժանացել է Հայկական ՍՍՀ պետական մրցանակի՝ «Հայ ժո-
ղովրդի պատմություն» ութհատորյակի կազմելուն մասնակցելու
համար:
1985 թ.-ից - պատմական գիտությունների սիրիական ընկերության
պատվավոր անդամ:
16