ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 137
Պ.գ.թ. Մելիքյան Արթուր
(Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտ)
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍԱՍԱՆՅԱՆ ԹԱԳԱԺԱՌԱՆԳՆԵՐԻ
ԳԱՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ՇՈՒՐՋ
III դ. Հայաստանում Սասանյան գահաժառանգների կառավար-
ման հիմնահարցին անդրադարձել են տակավին XIX դ.: Հետագայում Հ.
Աստուրեանը, Կ. Թումանովը, Հ. Պերպերյանը, Մ. Լ. Շոմոնը, Ս.Երեմ-
յանը, Գ.Սարգսյանը, Ռ.Մանասերյանը և այլք փորձել են ճշտել խնդրո
առարկա իրողության ժամանակագրական սահմաններն ու քաղաքական
բովանդակությունը: Ընդհանուր առմամբ նշված ուսումնասիրողները Հա-
յաստանում Սասանյան արքայազների գահակալության շրջանը նույնա-
ցրել են Մ.Խորենացու առաջադրած «ժամանակս անիշխանութեանն» 1
եզրույթով հասկացվող տասնամյակների հետ` թվագրելով այն Մեծ
Հայքում Արշակունիների գահակալության ժամանակավոր անկումից
մինչև Տրդատ III Արշակունու գահակալությունը 2 : Գրեթե բոլոր դեպքերում
խնդրո առարկա երևույթը բացատրվել է իբրև նվաճված Մեծ Հայքում
պարսկական տիրապետության ամրապնդման միջոց: Մինչդեռ անտեսել
կամ թերագնահատել են այն քաղաքական դրդապատճառները, որոնք
պաշտոնական Տիզբոնին մղում էին նվաճված Հայաստանի կառավարումը
հանձնել բացառապես Սասանյան գահաժառանգներին:
Այս հոդվածի շրջանակներում կփորձենք պարզել, թե վաղ սա-
սանյան ռազմավարչական համակարգում գահաժառանգներին վերա-
պահված ինչ բացառիկ դերով էին պայմանավորված Մեծ Հայքում նրանց
նշանակումները, hամահո՞ւնչ են արդյոք «ժամանակս անիշխանութեանն»
և «Հայաստանում Սասանյան թագաժառանգների գահակալության
շրջան» հասկացությունները:
Սասանյան գահաժառանգներն իբրև «արքայից հետո երկրորդ»
Հայտնի է, որ Սասանյաններն Իրանի գահին տիրացել էին որպես
տոհմ, որի միասնությունը նրանք մշտապես ընդգծում էին: Այդ պատ-
ճառով էլ, թվում է, գահաժառանգության հարցում տիրապետող պետք է
1
2
Խորենացի 1913. II, ՀԵ:
«Անիշխանության ժամանակ»-ի տևողության մասին հայ մատենագիրների
տվյալների համեմատական աղյուսակը տե՛ս Սարգսյան 1965: 91:
137