ORIENTAL STUDIES IN ARMENIA VOLUME 3 Արևելագիտությունը Հայաստանում, հատոր 3 | Page 116

ցրուեցան, եւ հասեալ անկանէին ի տեղիս տեղիս յամուրս աշխարհին, եւ բռնանային ի վերայ բազում գաւառաց եւ բերդից, զոր եւ ոչ առնուլ իսկ ոք կարէր:
Եւ այս անուանք են քաջ նահատակացն, որ անդէն ի տեղւոջն կատարեցան.
Յազգէն Մամիկոնէից Քաջն Վարդան հարեւր երեսուն եւ երեք ա- րամբք. յազգէն Խորխոռունեաց Խորէնն Կորովի իննեւտասն արամբք. յազգէն Պալունեաց Արին Արտակ յիսուն եւ եւթն արամբք. յազգէն Գնթունեաց Զարմանալին Տաճատ իննեւտասն արամբք. յազգէն Դիմաքսենից Ի- մաստունն Հմայեակ քսան եւ երկու արամբք. յազգէն Քաջբերունեաց Հրաշակերտն Ներսեհ եւթն արամբք. յազգէն Գնունեաց Մանուկն Վահան ե- րիւք արամբք. յազգէն Ընծայնոց Արդարն Արսէն եւթն արամբք. յազգէն Սրուանձտայ Յառաջադէմն Գարեգին երկու հարազատաւքն եւ ութուտասն արամբք: Այս երկերիւր ութսուն եւ եւթն նահատակք, ընդ ինն մեծամեծ նախարարսն անդէն ի տեղւոջն կատարեցան: Եւ յարքունի տանէն եւ ի տանէն Արծրունեաց եւ յիւրաքանչիւր յայլոց նախարարաց տանէն … եւ այլ եւս եւթն հարեւր եւ քառասուն այր, որք զանուանս իւրաքանչիւր ի դպրութիւն կենաց գրեցին... Եւ միահամուռ լինի ամենայն հազար եւ երեսուն եւ վեց: Իսկ ի կողմանէ ուրացելոցն 1 [ A ձեռ. եւ հեթանոսաց ] անկանէր յայնմ
1
Տեղին նշենք, որ ինչպէս ցոյց տուեց Մորուս Հասրաթեանի 1966 թ. « Որտե ՞ ղ է թաղուած Վարդան Մամիկոնեանը » յօդուածի( տե ՛ ս Հասրաթեան 1985, 65- 78) հետքերով « Երկիր եւ մշակոյթ » միութեան կազմակերպած Անգեղակոթի գիտարշաւը( 24-25 Յուլիս, 2017), ըստ ամենից հաւանական վարկածի, անկախ ժողովրդական աւանդութիւնից ՝ հէնց Անգեղակոթի վերին տապանատան ՝ թէկուզեւ հետագայում ժողովրդի կողմից « Վարդանի գերեզման » ա- նուանուած կոթողի կամ կոթողների( Եղիշէի խօսքով ՝ « Բազում արձանք կանգնեալ էին յանուն նոցա [ Վարդանանց ]») տակ են թաղուած( ինչպէս որ մի մասն էլ, թերեւս ՝ Շաղատի եկեղեցու առջեւ) Աւարայրի ճակատամարտի մասնակից ՝ Վասակ Սիւնու կողմնակից սիւնեցի ազնուական զոհերի( Եղիշէի ՝ « ուրացելոցն ») մարմինները, որ Վասակը ճակատամարտի յաջորդ օրը, անկախ որեւիցէ դժուարութիւնից պիտի ուղարկած լինէր Սիւնիք( այն դարերում ընդունուած պարտադիր կարգի համաձայն ՝ հայրենի կալուածքում ամփոփելու համար): Հաւանական է, որ այդ սգո թափորի մէջ նա տեղաւորել էր նաեւ իր պատուաւոր աւարը դարձած ՝ սպարապետի եւ Վարդանանց միւս 8 կամ 9 ազնուազարմ նահատակների մասունքները, որոնց, սակայն, թաղել են մէկ այլ տեղ ՝ Անգեղակոթից Շաղատ իջնող ճանապարհին գտնուող « Սուրբ Վարդան » կիսաժայռափոր մատուռի խորանում կամ մուտքի առջեւ: 116