Հետազոտության համար մեծ կարևորություն ունեին այն ուսումնասիրությունները, որոնք ամբողջությամբ նվիրված էին Ինոնյուի նախագահության պատմությանը ։ Առաջին հերթին պետք է նշել թուրք պատմաբան Ջ. Քոչաքի « Թուրքիայում Ազգային Շեֆի շրջանը » երկհատորյակը, որում հեղինակը մանրամասն շարադրել է Ինոնյուի նախագահության տարիների պատմությունը ՝ հիմնվելով արխիվային փաստաթղթերի, պատմական վկայությունների և այլ աղբյուրների վրա ։ 12 Սակայն այս մեծածավալ աշխատանքի հեղինակը իր ուշադրությունը սևեռում է գերազանցապես քաղաքական վերնախավի միջև պայքարին և պատերազմի տարիներին թուրքական արտաքին քաղաքականությանը ։ Այն որևէ կերպ չի անդրադառնում թուրքական հասարակության ուսումնասիրությանն ու իշխանություն-հասարակություն կապին ։ Նույն հեղինակի գրչին են պատկանում այլ գրքեր և հոդվածներ, որոնք անդրադառնում են Ինոնյուի կառավարման ժամանակաշրջանին և ատենախոսության համար կարևոր տեղեկություններ են պարունակում ։ 13
Ինոնյուի երկարատև քաղաքական գործունեությանն է նվիրված թուրք քաղաքական գործիչ և պատմաբան Շ. Ս. Այդեմիրի « Երկրորդ մարդը » եռահատոր աշխատանքը ։ Այն Ինոնյուի մասին մինչև օրս ստեղծված կենսագրական ամենամանրամասն աշխատությունն է, որում ներկայացվում է Ինոնյուի գործունեության սկզբից մինչև 1964թ. ընկնող ժամանակահատվածի բոլոր կարևոր իրադարձությունների պատմությունը ։ Այդեմիրի աշխատանքում ակնհայտ զգացվում են հեղինակի կողմից քեմալականների հերոսացման մղումներ, ինչը բացասական է անդրադարձել Ինոնյուի կենսագրության օբյեկտիվ ներկայացման վրա ։
Ինոնյուի նախագահության շրջանի հիմնական իրադարձություններին են նվիրված հետազոտողներ Օ. Աքանդերեի, Ս. Քոջաբաշի, Ջ. Վանդերլիպպեի, Մ. Ալքանի և այլոց աշխատանքները ։ 14 Մեզ հայտնի է միայն մեկ ռուսալեզու աշխատանք, որն ամբողջությամբ նվիրված է Ինոնյուի նախագահության շրջանի Թուրքիային ։ Դա բաշկիր հետազոտող Բ. Դ. Նուրիևի
12
Koçak C., Türkiye’ de Milli Şef Dönemi( 1938-1945). 2 Cilt, İstanbul: İletişim Yayınları, 2010- 2017;
13
Koçak C. Geçmişiniz İtinayla Temizlenir. İstanbul, İletişim Yayınları, 2015; Նույնի ՝ Tek Parti. Cumhuriyet ve şefler. İstanbul, Timaş Yayınları, 2016
14
Akandere O., Milli Şef Dönemi. Çok Partili Hayata Geçişte Rol Oynayan İç ve Dış Tesirler, İstanbul, İz Yayıncılık, 1998; Kocabaş S., T. C. Devleti Tarihi 4, İnönü dönemi. Milli Şef Yönetimi- Demokrasiye Geçiş 1938-1950, Istanbul, Bayrak Matbaacılık, 2009; VanderLippe J. M., The Politics of Turkish Democracy: İsmet İnönü and the Formation of the Multi-Party System, 1938-1950, Albany, State University of New York Press, 2005; Alkan M. Ö., Milli Şef Döneminde Siyasal Propaganda.“ Başbuğumuz, babamız İnönü” // Toplumsal Tarih, no. 120, 2003, S. 102-103; Նույնի ՝ " Milli Şef ' li Tek-Parti Döneminde Seçimler( 1939 ve 1943 Seçimleri) / Prof. Dr. Bülent Tanör Armağanı( Haz: Mehmet Ö. Alkan), İstanbul, Oğlak Yayınları, 2006
13