MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 49
ԱՐԹՈՒՐ ՄԻՔԱԵԼՅԱՆ (ԵՊՀ)
ԱՐՄԱՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ (ՀՊՄՀ)
ՕՁԱԲԵՐԴԻ ԱՐՏԱՔԻՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ N 001 ԵՎ 002 ՍԵՆՅԱԿՆԵՐԻ
ՊԵՂՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ*
(Համառոտ ակնարկ)
Օձաբերդը գտնվում է ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Արծվանիստ և
Ծովինար գյուղերի միջնամասում (Նկար 1, 2)` Արփա-Սևան ջրատար
թունելից մոտ 70 մ հարավ, ծովի մակարդակից բարձր է 1969 մ,
աշխարհագրական կոորդինատներն են՝ 40° 9’10.21, 45°29’43.09″E:
Օձաբերդն իր անվանումը ստացել է տեղացիների կողմից՝ տեղանքում
առկա օձերի պատճառով: Ծովինար և Արծվանիստ գյուղերի տարեց
բնակիչների բանավոր վկայությամբ օձերն այնքան շատ են եղել, որ,
հեռվից նայելով բերդի լանջերին, թվացել է, թե դրանք արծաթափայլ են:
Հետագայում Արփա-Սևան ջրատար թունելի կառուցման հետևանքով
Օձաբերդի տարածքում օձեր գրեթե չեն հանդիպում:
Ուսումնասիրության համառոտ պատմություն 1
Օձաբերդը հայտնի է դարձել դեռևս 1860-ական թթ. ի շնորհիվ
հոգևորական Մեսրոպ Սմբատեանցի, որը ամրոցի բլրի արևմտյան
մասում գտնվող քարաժայռերից մեկի վրա հայտնաբերել է քսան տողից
բաղկացած սեպագիր արձանագրություն 2 : Հետագայում պարզ դարձավ,
որ արձանագրությունը պատկանում է Վանի թագավորության
միապետ Ռուսա I-ին (մոտ. Ք. ա. 735-713 թթ.) 3 : Այս սեպագիր ար-
Օձաբերդի ուսումնասիրման պատմության վերաբերյալ մանրամասն տե՛ս՝
Բադալյան Մ., Միքայելյան Ա., Կյուրեղյան Հ., Իսկրա Մ., Հովսեփյան Ռ., Նա-
հապետյան Ս., Եղիազարյան Ա., Օձաբերդի 2014-2016 թթ. պեղումների նախ-
նական արդյունքները, Մեծամորյան ընթերցումներ I (գիտական հոդվածների
ժողովածու), Երևան 2017, էջ 205-209: Բադալյան Մ., Միքայելյան Ա., Կյուրեղյան
Հ., Իսկրա Մ., Հովսեփյան Ռ., Նահապետյան Ս., Եղիազարյան Ա., Օձաբերդի
2014-2016 թթ. պեղումների նախնական արդյունքները..., էջ 206-207:
2 Արձանգրությունը հայտնաբերել է Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատեանցը:
Այդ մասին տե՛ս օրինակ՝ Սմբատեանց Մ., Տեղագիր Գեղարքունի Ծովազարդ
գաիառի որ այժմ Նոր-Բայազետ գաիառ, Վաղարշապատ, 1869, էջ 553-555:
3 Ивановскiй А., По Закавказью. Археологическiя наблюденiя и изслъедованiя
1893, 1894 и 1896 гг., Матераiлы Археологiи Кавказа, Выпускъ VI, Москва, 1911,
сс. 21-23. Քալանթար Ա., Յերկու սեպագիր արձանագրություն Ռուսա Ա-ի,
1
49