MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | 页面 228
խատեսված մահվան գոտիները և այդ գոտիները վերահսկող թեշքիլա-
թական-մարդասպաններին 14 ։
Այսպիսով, միայն բանտերից պաշտոնապես ազատ արձակված-
ների թիվը կազմում է մոտավորապես 10 000 մարդասպան, իսկ պա-
տասխանատու պաշտոնյաների թիվը ըստ մեր արված հավելումների և
հաշվարկների՝ կազմել է 1294 մարդասպան։
Ինչ վերաբերում է հետախուզական ցանցի մեջ ներգրավված
անձնաց թվին, ինչպես հայտնի է, Ֆիլիպ Հենրի Սոտոդդարդը գրել է իր
ուսումնասիրությունը բանավոր զրույցների հիման վրա 15 , քանի որ
վերջինիս չեն թույլատրել օգտագործելու պատերազմի շրջանի արխիվ-
ները 16 ։ Իր ուսումնասիրության մեջ խոսում է 30 000-ի մասին 17 : Ահմեթ
Թեթիկն իր հերթին գրքի առաջին հատորում, որն ընդգրկում է 1914-
1916 թթ․, խոսում է ավելի քան 400 բարձրաստիճան զինվորականի
մասնակցության մասին 18 ։
Ցավոք, ծավալի պատճառով մեր կազմած ցանկերը չենք կարող ներառել հոդ-
վածի մեջ։ Այն ամբողջությամբ տեղ կգտնի թեկնածուական ատենախոսության
մեջ՝ որպեսհավելված։
15 Stoddart P.,նշվ. աշխ., էջ253-259։
16 Stoddart P., նշվ. աշխ., էջ 259։
17 Ֆիլիպ Հենրի Ստոդդարդը ԱՄՆ ԱԳՆ տեղեկատվության և ուսումնասի-
րությունների Թուրքիայի բաժնի մասնագետ էր։ Ի սկզբանե նրան հանձնա-
րարված էր գրել 1908-1918 թթ. Օսմանյան պետության և արաբական ազգայ-
նականների հարաբերությունների մասին։ Սակայն, քանի որ թեման շատ
ծավալուն էր, Ստոդդարդն այն նեղացնելով, արաբա-օսմանյան հարաբերու-
թյունները դիտարկեց ԹՄ-ի հետ ունեցած առնչություների ծիրից ներս։ Ութամ-
յա աշխատանքից հետո, 1963-ին Ստոդդարդն ավարտեց ատենախոսությունը.
"The Ottoman Government and The Arabs, 1911-1918: A Preliminary Study of the
Teşkilât-ı Mahsusa"։ Վերջինիս գլխավոր սկզբնաղյուրը Քուշչուբաշը Էշրեֆի
հայբերյան նոթերն էին։ 30 տարի անց ատենախոսությունը թարգմանվեց և
հրատարակվեց թուրքերեն։ Ստոդդարդի այս աշխատանքը թուրքական խոր-
քային պետության ուսումնասիրության տեսանկյունից կարևոր է։ Այնտեղ
մատչելի ձևով ներկայացված են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Անգլիայի և
Իտալիայի վերահսկողության ներքո գտնվող իսլամական աշխարհը միավո-
րելու, պանիսլամիզմի և պանթյուրքիզմի գաղափարախոսությունների տարած-
ման և նշված երկրներում իսլամական հեղափոխական կոմիտեների կազմա-
վորման մանրամասնությունները։
18 Tetik A., Teşkilat-ı Mahsusa (Umur-ı Şarkiyye Dairesi) Tarihi cilt I: 1914-1916,
İşbankası Y. 2014, 1. C.:
14
228