MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XIII MIDDLE EAST XIII | Page 227

ներից և հատկապես ժամանակի մամուլից, որոնց մեջ բերված վկայու- թյունների համաձայն՝ 1890-1915 թթ. կազմակերպված կոտորածների բոլոր մասակիցները, առանձին, փորձառու խմբեր կազմելով մաս- նակցել են և՛ ջարդերին, և՛ քարավանների կողոպտմանը՝ կուտակելով թուրքական ոսկու ահռելի կարողություն։ Զավեն պատրիարքի կազմած հայոց ցեղասպանության կազմա- կերպիչների ցանկը աշխատության բնագիրը հրատարակության է պատրաստել թուրք հետազոտող Ալի Սաիթ Չեթինօղլուն։ Բնագիրն անձամբ չենք կարողացել տեսնել, համեմատել և ճշգրտել։ Այս երկրորդ ցուցակում բերված են կազմակերպիչների ցանկերը, կենսագրական երկար մանրամասնություններով։ Չնայած Չեթիղնօղլուի աշխատանքը գրված է Զավեն պատիարքի ցուցակի հիման վրա, բայց ունի նաև հավելումներ, որոնք արվել են Վարչապետության Հանրապետական արխիվի, Օսմանյան արխիվի և զանազան այլ սկզբնաղբյուրների, հե- տազոտությունների հիման վրա։ Պետք է նշենք, որ ԹՄ թվաքանակի համար առ այսօր շրջանա- ռության մեջ է դրվել Ֆիլիպ Հենրի Ստոդդարդի ներկայացրած թիվը։ ԹՄ-ի առաջին հետազոտողը նշում է, որ թեշքիլաթականների ընդհա- նուր թիվը եղել է 30 000 մարդ։ Սակայն նա ներկայացրել է միայն հե- տախուզական թևը, և ընդհանրապես չի անդրադարձել Մեծ Եղեռնին ունեցած մասնակցությանը, որը կարծում ենք, բխում էր նրա ընտրած ուսումնասիրության նպատակից, որն էլ թուրք-ամերիկյան հարաբե- րությունների մերձեցման ծիրից ներս էր։ Չնայած դրան՝ մենք կարևորել և հաշվի ենք առել նաև այս ուսումնասիրությունը։ Ի վերջո հաշվարկ կատարելով բոլոր սկզբնաղբյուրներում բեր- ված տեղեկությունները՝ կատարել ենք մեր հաշվարկը։ Ըստ այդմ կազմել ենք աղյուսակներ, որոնց մեջ ներառել ենք պարագլուխներին, առկայության դեպքում զինվորական կոչումը և զբաղեցրած պաշտոնը, հնարավորության դեպքում ճշտել ենք ազգային պատկանելությունը, առանձին ցանկով նշել նրանց մասնակցությունը գույքի հափշտակ- մանը, անհատապես կուտակած ոսկու չափն, առանձին հավելվածով ցույց ենք տվել նաև հայ գաղթականների քարավանների համար նա- 227