MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 77

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ (ՀՊՄՀ) ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋՈՒՄ ԵՎ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲԻՆ Գերմանիայի միավորումից հետո գերմանական կառավարու- թյան արտաքին քաղաքականության վեկտորներից մեկը դարձավ Մեր- ձավոր Արևելքը, որտեղ առանձին ուշադրություն էր դարձվում Օսման- յան կայսրության նկատմամբ: Հարկ է ընդգծել, որ Գերմանիայի մեր- ձավորարևելյան քաղաքականության մեջ հատուկ առանձնահատ- կությամբ կարևորվում էր Արևմտյան Հայաստանի ռազմավարական, տնտեսական և քաղաքական դերն ու նշանակությունը: 19-րդ դարի վերջին քառորդից ի վեր գերմանական կառավարության առանձին գործիչներ մշակել են գաղտնի ռազմավարություն, որի էությունը Ռու- սաստանի դեմ պատերազմում հաղթանակի հասնելն էր, և այս քաղա- քականության մեջ Արևմտյան Հայաստանը կենտրոնական դեր ուներ: Առկա փաստերը ուսումնասիրելիս պարզվում է, որ արևմտա- հայության կոտորածի կազմակերպման հարցում գերմանական ռազ- մական մասնագետները ևս ունեն իրենց մեղքի բաժինը: Հոդվածում աղբյուրների ընձեռած տվյալների հիման վերապացուցվում է, որ արևմտահայության տեղահանման և կոտորածի կազմակերպման հար- ցում գործուն մասնակցություն են ունեցել գերմանական ռազմական մասնագետները և կառավարության որոշ գործիչներ: KHACHATRYAN TIGRAN (ASPU) WESTERN ARMENIA IN THE MILITARY AND POLITICAL PLANS OF GERMANY IN THE LATE 19TH AND EARLY 20TH CENTURY After the unification of Germany, the attention of the German government to the Ottoman Empire and the Middle East is becoming an essential and integral part of the foreign policy of the German government. In Middle East policy of Germany with the special feature highlights the strategic, economic and political role of Armenia. Since the last quarter of the 19th century, German government figures have developed a special strategy, the essence of which was the 77