MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 273
մունքը, արհամարհական պատասխան է տվել վերջինիս. Mihrî Necâti
şi’rine dersen nazirelik/Sen bir keda ü müflis o bir padişâhla 56 - Հե՛յ, Միհրի՛,
Նեջաթիի բանաստեղծություններին նազիրե ես գրում,/Մինչդեռ նրա
պես փադիշահի հետ համեմատած դու աղքատ և մուրացկան ես:
Այսպիսով հարկ ենք համարում նշել, որ թեև դիտարկվող ժա-
մանակահատվածում օսմանյան գրականության մեջ նկատվել են որո-
շակի դրական միտումներ, մասնավորապես ժամանակաշրջանին հա-
մապատասխան բավականաչափ զարգացվել են չափածո ժանրերը,
դրանց շրջանակներում ստեղծվել են արևելյան գրական ժառանգու-
թյան մեջ արժանի տեղ զբաղեցնող ստեղծագործություններ, այնուա-
մենայնիվ չնայած համաշխարհային մշակույթում վերածննդի միտում-
ների տարածմանն ու զարգացմանը, օսմանյան գրականության զար-
գացման այս փուլում առկա են մի շարք ճգնաժամային երևույթներ`
կապված տեխնիկական պոեզիայի լայն տարածման և զարգացման
հետ: Մասնավորապես նշենք, որ, պայմանավորված օտար ազդեցու-
թյուններով, օսմանյան պոետներն ամեն կերպ կառչում էին օտարա-
լեզու փոխառություններից: Քանի որ այդ շրջանում մեծ հռչակ էր
վայելում պարսկական պոեզիան, ուստի, որպեսզի օսմանյան պոետ-
ները համարվեին «հանճարեղ», նրանք պիտի ստեղծագործեին պարս-
կական պոեզիայի գրական ավանդույթներին համապատասխան:
Պոետներն օգտագործում էին արաբերեն և պարսկերեն բարդ բառեր,
քերականական կառույցներ: Ստեղծագործության արտահայտած
իմաստն ու գաղափարը մղվում էր երկրորդ պլան: Շատ դեպքերում
բառային տարբեր հնարներն ու դրանց խճճումը անհասկանալի էին
դարձնում ստեղծագործության իմաստը։ Ըստ այդմ դիվանի
գրականություը հասու չէր հասարակական լայն շրջանակներին:
MELKONYAN MARIAM
(YSU)
ABOUT THEMATIC AND GENRE PECULIARITIES OF OTTOMAN POETRY
IN 15-16 CENTURIES
15-16th centuries are considered as a certain stage for development of
Ottoman culture and particularly for literature. This stage was marked with
56
Михри-Хатун. Диван, с. 42.
273