MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 118

Կատարվածից հետո շատ եգիպտացի կանայք սոցիալական ցանցերում սկսեցին ակտիվորեն կիսվել իրենց հետ կատարված խտրականության դեպքերի մասին տեղեկություններով: Ըստ նրանց Կահիրեում և Հուրգադայում մի շարք ժամանցի վայրեր արգելում են կանաց մուտքը գլխաշորով կամ ավանդական աբայայով 29 , իսկ որոշ հյուրանոցներ էլ թույլ չեն տալիս իսլամական փակ լողազգեստ կրող կանանց լողալ հյուրանոցի լողավազանում: Բողոքների ֆոնին բավա- կան աղմկահարույց էր Եգիպտոսի կանանց ազգային միավորման կազ- մակերպության ղեկավար Մերվաթ Թալավիի հայտարարությունը, որ բոլոր այն հաստատությունները, որ արգելում են հիջաբով կանանց ներս մտնել, իրականում գործում են օրենքի շրջանակներում: Վերջինս նշել էր, որ նման կերպ մի շարք լողափեր նախատեսված են միայն կանանց համար, և տղամարդկանց մուտքն արգելվում է: Նրա հա- ղորդմամբ եգիպտական օրենքը նման հարցեր չի կարգավորում, և մասնավոր հիմնարկներն իրավունք ունեն կիրառելու իրենց սեփական հագուստի կանոնները 30 : Պետք է նշել, որ եգիպտացիները, ի տար- բերություն, օրինակ, Սաուդյան Արաբիայի, որտեղ ավանդական գլխա- շորը՝ հիջաբը և աբայան պարտադիր են, ավելի հանդուրժողականորեն են մոտենում հագուստին վերաբերող հարցերին: Այստեղ չկան որևէ սահմանափակումներ և հագուստի ընտրությունը թողնվում է անհատի հայեցողությանը: Այս հայտարարությունը բողոքի ալիք բարձրացրեց եգիպտա- ցիների շրջանակներում, ովքեր Մերվաթ Թելավիին մեղադրում էին որ վերջինս չի կարողանում տարբերակել կրոնական խտրականության և հագուստի ընտրության միջև: Հագուստի թեման այսքանով չսահմանափակվեց: 2015 թ. օգոս- տոս ամսին եգիպտական հեռուստաընկերություններից մեկին տված իր հարցազրույցի ժամանակ Եգիպտոսի կրթության և գիտության նախարար Մոհեբ ալ-Ռիֆաին հայտարարեց, որ նոր ուսումնական տարուց սկսած բոլոր այն աշակերտուհիները, ովքեր չեն հասել սեռա- կան հասունացման տարիքին, կարգելվեն կրել հիջաբ: Վերջինիս խոս- Ավանդական իսլամական թիկնոցանման կանացի զգեստ, որ կրում են մուսուլման կանայք: 30 Տե՛ս Hijab - wearing woman say they are being ‘’turned away’’ at Egyptian resorts http://english.alarabiya.net/en/perspective/features/2015/07/27/Hijab-wearing- women-say-are-being-turned-away-at-Egyptian-resorts.html, Մուտք 15.10.2015: 118 29