MIDDLE EAST HISTORY POLITICS CULTURE XI-XII Middle East | Page 117

Հաշվի առնելով վերոնշյալը՝ հստակ երևում է, որ աս-Սիսին արգելում էր սալաֆիական գաղափարախոսների գրքերը՝ դրանով իսկ ձգտելով արմատախիլ անել ծայրահեղականությունը: Հագուստի «հարցը» Փոփոխությունների ալիքը սակայն այսքանով չդադարեց: Այն աստիճանաբար տարածվեց նաև առավել կենցաղային տիրույթ, ինչպիսին հանդերձանքն է: Մուսուլմանական երկրներում մարդու հանդերձանքը կարող է արտացոլել նրա սոցիալական, մշակութային, կրոնական և քաղաքա- կան հայացքները: Դարեր շարունակ մուսուլմանները հիմնականում կրել են երկար և լայն հագուստ: Կանայք ավանդաբար կրում են երկար սև լայն զգեստ՝ աբայա և գլխաշոր՝ հիջաբ, իսկ տղամարդիկ դիշդաշա՝ երկար սպիտակ հանդերձ: Վերջինը տարածված է հատկապես Ծոցի արաբական երկրներում: Եգիպտոսում կանանց մեծամասնությունր կրում է ավանդական հիջաբը, տարածված է նաև հագուստի մեկ այլ տեսակը՝ նիկաբը, որը հիմնականում կրում են ավելի պահպանո- ղական հայացքի տեր կանայք: Փաստորեն փոփոխութունների այս ալիքը կամաց-կամաց սկսում է մտնել կյանքի բոլոր ոլորտները: 2015 թ. մայիս ամսին Եգիպ- տոսում մեծ աղմուկ բարձրացրեց շեյխ Զայեդ թաղամասի ռեստորան- ներից մեկում պատահած միջադեպը, երբ ռեստորանի աշխատակիցը արգելել էր սաուդցի տղամարդուն մտնել ռեստորան, քանի որ վերջինս կրում էր ավանդական սաուդական երկար սպիտակ շոր՝ դիշդաշա: Միջադեպը տեսանկարահանվել և տեղադրվել էր «ՅուԹուբ» կայքում 26 : Միջադեպին անմիջապես արձագանքել էր Եգիպոսի զբոսաշրջության նախարար Խալեդ Աբբաս Ռամին, ով անձամբ հանդիպել և ներո- ղություն է խնդրել սաուդցի զբոսաշրջիկից, իսկ ռեստորանը մեկ ամսով փակվել էր 27 : «Ալ-Վատան» թերթին տված իր հարցազրույցում նախա- րարը նշել էր, որ իրենք դեմ են ցանկացած տեսակի խտրականության՝ լինի դա կրոնական, ռասայական, թե հագուստի հետ կապված, և կառավարությունը անհապաղ ք