մեր մեծերի խոսքը
… Պէտք է հասկնանք, որ ինքն իր տեղը ըլլալու եւ իր անկախութեան հասնելու պահանջը իմ ու քո հնարած խաղը չէ, ոչ մեզմով է սկսած եւ ոչ մեզմով կը վերջանայ:
Լևոն Շանթ Հայաստանի առաջին հանրապետության Խորհրդարանի փոխնախագահ
Այո ՛, մեր հանրապետութիւնը փոքր է ու նեղ իր սահմաններով, նա զրկուել է իր ամենագնահատելի երկրամասերից ու չի կարող իր մէջ տեղաւորել ամբողջ ազգաբնակչութիւնը եւ կարծես թէ պայմաններ չունի անկախ գոյութեան համար: Բայց ես կարծում եմ, որ երկրի սահմանները քարացած չեն կարող մնալ միշտ: Ես հաւատում եմ, որ մեր սահմանները կ ՛ ընդարձակուեն կեանքի երկաթէ օրէնքի ուժով, մեր արդար եւ անվիճելի իրաւունքների պաշտպանութեամբ:
Ավետիք Սահակյան Հայաստանի Խորհրդի նախագահ
… Զա ՛ րկ, որովհետեւ ամէ ՛ ն հոյս զքեզ կը յուսայ եւ ամէն ապագայ զքեզ կը պաղատի: Զա ՛ րկ, վասնզի ամէն ազատութիւն ու ամէն արեւ քու հարուածիդ կայծերէն պիտի ծնանեն:
Սիամանթո
Զա ՛ րկ, երբ հալածում են քեզ, զա ՛ րկ, երբ փակում են քո փառաւոր ընթացքը, զա ՛ րկ շարունակ … Եւ այն ժամանակ, հաւատա ՛, նահատակ ժողովուրդ, արիւնարբու թշնամիդ անգամ ծունկ կը չոքի ու կը կոչի « Յարգա ՛ նք քեզ »:
Ավետիս Ահարոնյան Հայաստանի առաջին հանրապետության Խորհրդարանի նախագահ
Նոր սերունդ պիտի կերտել վերածնուող հայրենիքի մէջ, կրթութեան, դաստիարակութեան նոր մեթոտներով: Ճշմարիտ հայրենասէրը ձգտում է ազնուացնել իր հարազատ ժողովրդին, բարձրացնել նրան քաղաքակրթութեան սանդուղքի գագաթները ՝ առանց ոտնահարելու եւ արհամարհելու ուրիշ ազգերի նոյնքան արդար ու օրինաւոր ձգտումները:
Միքայել Վարանդյան Իտալիայում Հայաստանի առաջին հանրապետության դեսպան
Հ. Յ. Դաշնակցութեան նպատակն է վերադարձնել հայոց ազգին իր պատմական հայրենիքը եւ հաստատել այնտեղ ընկերվարական կարգեր ՝ հայ պետութեան հովանու տակ: Այսպիսով մեր կուսակցութիւնը ո ՛ չ շահասիրական եւ ո ՛ չ շահակցական միութիւն է: Միաժամանակ նա
բարեսիրական ընկերութիւն չէ:
Նիկոլ Աղբալյան Հայաստանի առաջին հանրապետության հանրային կրթության և արվեստի նախարար
2( 22) 2013
97