"MENQ" (We) magazine. 22 | Page 78
մայիսյան հերոսամարտեր
Առաջին Հանրապետության բանակի սպաներ և զինվորներ՝ Զանգիբասարի մոտ
Գարեգին եպիսկոպոս Հովսեփյան
Բեկ-Փիրումյան):
այիսի 22-ի առավոտյան հայկական
Մ
զորամասերը, հարձակման անցնելով,
վերագրավեցին մեկ օր առաջ թուրքե
րի գրաված Սարդարապատ կայարա
նը: Առաջին հաջողությունն իր բարե
րար ազդեցությունն ունեցավ ոչ միայն
զորքի, այլև ժողով րդի վրա: Մարտերը
2 (22) 2013
78
ընթանում էին փոփոխական հաջողու
թյուններով: Հայ ռազմիկների մարտա
կան բարձր ոգին նրանց մղում էր ան
ձնազոհության:
Վճռական եղավ մայիսի 27-ի գիշերը:
Խզնաուզ ից դուրս գալով՝ Կարո Հասան
Փաշայանի ջոկատը շրջանց կատարե
լով անցավ թուրքական բանակի թի
կունքը` կատարելով թևային հարձա
կում: Սարդարապատի խմբավորման
շտաբի պետ Ա. Շնեուրի վկայությամբ՝
այս մարտին մասնակցում էր Դանիել
Բեկ-Փիրումյանը: Ջրհան աշտարակից
տեսնելով, որ գրոհի նետված զինվոր
ները թշնամու գնդացրային կրակից մի
պահ շփոթվել են` չապավ ինելով խոս
քի ուժին, հանում է զինվորական վե
րարկուն, շրջում վառ կարմիր աստա
ռի կողմը և ոգևորելով զինվորներին`
առաջնորդ ում մարտի: Սարդարապա
տի հերոսամարտն ավարտվեց հայերի
փայլուն հաղթանակով: Մայիսի 27-
28-ին հայկական զորամասերը, ծանր
վնասներ հասցնելով թուրքական զոր
քերին, ստիպեցին նրանց փախուստի
դիմ ել դեպի Ալեքսանդրապոլ:
Սարդարապատի
հերոսամարտը
հայության միասնության, հավաքա
կան պայքարի հերոսական օրինակ է,
որտեղ դրսևորվեց օրհասի ժամին ժո
ղով րդական բոլոր խավերի, քաղաքա
կան բոլոր հոսանքների անհրաժեշտ
միասնության հրամայականը: Կող ք
կողքի կռվում էին արևմտահայն ու
արևելահայը, զինվորն ու աշխարհա
զորայինը, տղամարդն ու կինը, երի
տասարդն ու ծերը, մտավորականն ու
գեղջուկը, աշխարհականն ու հոգևո
րականը: Սարդարապատի հաղթանա
կը, հայրենասիրության, անձնազոհու
թյան, ժողով րդի միասնության դրսևո
րումը լինելուց զատ, ժողովուրդների
բարեկամության վառ վկայություն էր:
Սարդարապատի ճակատամարտը հայ
ժողով րդի ազգային-ազատագրական
պայքարի ամ ենահերոսական էջերից է:
Սարդարապատի հրաշքը կանխորոշեց
հայերի ապագան և հիմք դրեց հայոց
վեցդարյա կորսված պետականության
վերականգնմանը: Հայի համար Սար
դարապատը նույնն էր, եթե ոչ ավել ին,
ինչ Բորոդինոն` ռուսի, Շիպկան` բուլ
ղարացու, և Թերմոպիլեն հույնի հա
մար: