Ճարտարապետության և շինարարության
Հայաստանի
ազգային
համալսարանի
ուսանողական խորհրդի ճամբարային ևս մեկ
բովանդակալից շրջան ամփոփվեց: Այս անգամ
մեր ուսանողներն Արցախում էին՝ «Հայերի
հաղթանակի ուղին» ծրագրի՝ 10-րդ հոբելյանի
առթիվ:
Հուլիսի 23-26-ը Ուսանողական խորհրդի
պատվիրակությունն անցկացրեց զինվորի
կողքին,
հպարտացավ
հայրենիքի
պաշտպանների
ձեռքբերումներով,
խիզախությամբ,
ծանոթացավ
նրանց
խնդիրներին և ապացուցեց, որ միշտ զինվորի
կողքին է և նրա աջակիցը:
Ճամբարական
ուսանողների
առաջին
կանգառը Դադիվանքն էր, որտեղ նրանք
ծանոթացան
վանական
համալիրին
և
մասնակցեցին պատարագին։ Երեկոյան արդեն
Ստեփանակերտում էին՝ պատրաստվելու
զորամասեր այցելությանը։
Հաջորդ
օրերն
արդեն
խիստ
պաասխանատու,
ճանաչողական
և
ուսուցողական էին: Մեր ուսանողները
քաղաք
Ասկերանում
ծանոթացան
մարտական
զինատեսակների,
նրանց
տիրապետման կանոներին և հնարավորություն
ունեցան գործնականում օգտագործել դրանք
հատուկ թիրախների վրա։
Այնուհետև այցելեցին Մարտունու 2-րդ
պաշտպանական զորամաս, ծանոթացան
զինվորական առօրյային, միասին ճաշեցին
զորամասի
ճաշարանում,
որից
հետո
զորամասին ու նորակոչիկներին հանձնեցին
նվերներ
և
անհրաժեշտ
պարագաներ:
Զորամաս
այցելությունն
այսքանով
չսահմանափակվեց: Ուսանողական խորհրդի
մշակութային հանձնաժողովը հանդես եկավ
համերգային ծրագրով։ Պարային անսամբլն
իր ելույթներով և Տիգրան Քախվեջյանն
իր
հարենասիրական
կատարումներով
ոգևորեցին զինվորներին:
Ճամբարային
օրերն
ամփոփվեցին
Ստեփանակերտի
կենտրոնական
հրապարակում, որտեղ մեր համալսարանի
լարային քառյակը հանդես եկավ համերգային
ծրագրով։
Հագեցած, ոգեշնչված ու տպավորված՝
մեր ուսանողները վերադարձան Երևան՝
հաջորդ հանդիպման և սահմանից միայն
խաղաղության ու հաղթության մասին
լուրերի սպասումով:
Դիանա Պողոսյան