LAYOUT September 2017 #06 | Seite 34

11. ԵՐԱԶԱՆՔՆԵՐԸ

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ …

Ինչպե ՞ ս կարող է ճարտարապետությունը լուծել այսօրվա խնդիրները. նրանք, որ ավելի ողբերգական ու հրատապ են թվում: 2010թ-ին թուրք Կան Բայսալը և սլովենուհի Զանա Կոպիտարը միախմբում են եվրոպայի երիտասարդ ճարտարապետներին ու դիզայներներին ՝ առաջարկելով արտահայտել իրենց տեսակետը( նախագծելով կամ մտքերով) ապագայի վերաբերյալ, որն իրենք կուզենային ստեղծել:( Հիշենք, որ 2010թ-ին Հայիթիի երկրաշարժից զոհվել է 300.000 մարդ, իսկ վիրավորների ու անհայտ կորածների թիվը գերազանցել է 300.000-ը): MEDS – ը մի հետաքրքիր հավաք է, որ ծնվել է այս պատմական պահին ՝ հուսադրելով, որ անկախ էթնիկական պատկանելությունից, ռաս-սայից, ԵՄ-ի կազմում լինել-չլինելուց պետք է համախմբվել, միասին լինել, քննարկել, լսել իրար, մտածել, թե ինչպես կարելի է լավ նախագծեր իրականացնել:
Նախագծել մյուսների համար, չ ՞ է որ հենց ճարտարապետն է նախագծում այն բոլոր շենքերը, որ դառնում են բնակելի շենքեր, ֆաբրիկաներ, դպրոցներ, համալսարաններ, թանգարաններ, համերգասրահներ և այլն: Եվ ահա այստեղից էլ սկսվում է MEDS-ի պատմությունը: MEDS – դիզայներ ուսանողների հավաք, որին մասնակցում է 250-ից ավելի ուսանող ՝ Եվրոպայի, Կովկասի ու Ասիայի տարբեր երկրներից, և որը յուրաքանչյուր տարի տեղի է ունենում տարբեր երկրներում օգոստոս ամսին և տևում է 2 շաբաթ: Կազմավորվում է ՝ նպատակ ունենալով միավորել
դիզայնի բոլոր ոլորտները ՝ ճարտարապետություն, ճարտարապետական միջավայրի դիզայն, արտադրական դիզայն, գրաֆիկական դիզայն և այլն: MEDS-ի նպատակն է դիզայնի ոլորտում ունեցած գիտելիքների փոխանակումը միմյանց, դիզայնի ոլորտում անցնող բոլոր փուլերի ՝ առարկայական ամենափոքր ձևաստեղծումից մինչև իրականացվող մեծ մասշտաբի նախագծերի բացահայտումն ու քննարկումը, փորձի փոխանակման շնորհիվ ստեղծագործական հնարա-