ուսանողները չեն բնակվելու այդ տարածքում, հանրակացարանները
կտրամադրվի միայն հետբուհական կրթություն ստացող ուսանողներին
(մինչև 100 ուսանող) :
Բուհական մասնաշենքը իրենից ներկայացնում է Տերյան փողոցի
փռվածքով հետզհետե դեպի սարալանջ բարձրացող երկու
լսարանային թևեր, որոնք իրար են միանում ճարտարապետական
արվեստանոցներով։ Արտաքուստ կասկադաձև, տեղ-տեղ ապակեպատ
արվեստանոցը հանդիսանալու է կապ երկու տարբեր միջավայրերի
միջև, ծառայելու որպես բացօթյա աշխատանքային և ռեկրեացիոն
գոտի։ Անմիջապես արվեստանոցների ներքևում տեղակայված են
լինելու 100 և 600 հոգանոց դահլիճները։ Ուսանողների հանգիստը
ապահովելու են մեծ տարածքով կազմակեպված կանաչապատումը
և ջրային մակերեսները։
Հանրակացարանը կցված է լինելու բուհին ու տեղակայված ավելի
արտահայտված ռելիեֆ ունեցող լանջի վրա։ Համարներրը նայելու
են հյուսիս-արևելք՝ բացվելով դեպի քաղաք, իսկ միջանցքները
ատրիումային լուսավորությամբ կախվելու են ռելիեֆի մեջ՝ տեղ-
տեղ կամրջակների միջոցով մտնելով որմնախորշերում արված
հանգստի սենյակներ։