LAYOUT September 2017 #06 | Page 11

«արթնացնի»: «Արթնացնել» կոնցեպտը կենտրոնական դեր ունի Կանի փիլիսոփայության մեջ: Նա զգում էր, որ ձևը ոչ թե հետևում է գործառույթին, այլ արթնացնում է գործառույթ: Կանի գաղափարախոսությունը խախ- տում է թանգարանների ճարտարապետության մեջ երբեմնի ընդունված մեթոդները՝ մոնումենտալությունն ու դեկորը՝ որպես արվեստի օբյեկտների կերպարն ամբողջացնող միտումներ: Վերածննդի դետալների իր լիովին ժամանակակից ներկայացմամբ և օրնամենտների բացակայությամբ ռոմանական ճարտարապետության ակնարկները ներառում են մեծ կամարներ ու թաղեր՝ բետոնի, տրավերտինի և սպիտակ կաղնու փայտի կիրառմամբ: Light is the Theme Ինչպես և իր մյուս պատկերասրահները, Կանը մտադիր էր Կիմբելլը ևս բնական լուսավորությամբ նախագծել: «Տարածությունը ճարտարապետորեն ձևավորված չէ, քանի դեռ չունի բնական լուսավորություն»: Կանը գիտեր, որ ուժեղ լուսավորված պատուհանի ու իր սեփական պատի միջև կոնտրաստը ստիպում է գիտակցել սենյակի մթությունը: Փոխարենը օգտագործելով արհեստածին լույսը՝ պայծառությունը մեղմելու համար, Կանը մշակել էր կրկնակի արտացոլման մի համակարգ՝ օրվա տարբեր ժամերին արևի լույսն անցնելով կամարաձև ծածկի գագաթի անցքով, ընկնում է ծակոտկեն մետաղի կոր անդրադարձիչի վրա ու տարբեր ձև ու երանգավորում ստանում: «Ներքին տարածության չափի ընկալումը պայմանավորված է լույսի դիրքորոշման զգացումով, և թե ինչ կերպ է լույսը հաստատում սենյակի ընտրված ձևը»: Արևի դիրքը, կլիման թափանցում են շենք և մասնակցում արվեստի ու դիտորդի իլյումինացիային: Խոսքը ո՛չ ֆիզիկական քանակի, ո՛չ ֆիզիոլոգիական ռեակցիայի մասին է, այլ հոգեբանական ազդեցության, որի միջոցով այցելուն զգում է, որ թե՛ ինքը և թե՛ արվեստը, որը նա եկել է տեսնելու, դեռևս մասն են իրական փոփոխվող աշխարհի: Շողեր Խաչատրյան, հատուկ Լեյաութի համար