Նախագծի ռացիոնալությունը
Աշտարակում բնակելի տարածքների դասավորվածությունը կանոնավոր է:
Ամեն հարթակ ունի 4 բնակարան: Բոլոր հարկերում բնական լուսավորություն
ունեցող երկար միջանցքներ են, ինչն ապահովում է ամբողջական
ձայնամեկուսացումը: Աշտարակը 90 %-ով կազմված է T2 և T3 բլոկերից, բացի
հիմքից, որում տեղակայված է T1 բլոկը, և վերևի հատվածից՝ դուպլեքսներից:
Տարբերակված տարածքային բաժանումը ապահովում է ֆասադի
ինքնատիպությունը: Առաջին հարկերը քաղաքային տեսք ունեն: Բնակելի
տարածքների համեմատաբար փոքր լինելը չեզոքանում է բաց տարածքների
առկայությամբ՝ հատկապես T2 բլոկում:
Տարբեր հարթությունների ներգրավման այս սկզբունքը թույլ է տալիս բաց
տարածքներն օգտագործել որպես ընդարձակ պատշգամբներ, օթյակներ,
այգիներ, ձմեռային այգիներ և այլն:
Ամազոնյան աշտարակի հիմքը գտնվում է 23 մետր խորության վրա, ինչն
ապահովում է վստահելի ձայնամեկուսիչ և հակասեյսմիկ պաշտպանություն:
Մենք ականատեսն ենք աշտարակի ինքնատիպ մի մոդելի, որը նման է առանձին
տներից կազմված բուրգի, և որն անցնում է XX-րդ դարի ճարտարապետնե րի
երևակայության սահմանը: