LAYOUT October 2017 #07 | Page 8

Բծախնդրություն մանրամասների նկատմամբ Աշտարակի երեսվածքի մասին ոչ մի տեղ հայտարարված չի եղել, և չնայած ջերմամեկուսացման չափանիշների փոփոխությանը՝ նախագիծը համապատասխանում է RT 2005 ստանդարտին: Աշտարակի հիմքում բաց գույնի փայլատ բետոն է, որը վերին հարկերում աստիճանաբար մգանում է: Շինությունը հասնում է 55 մետրի և կարծես լինի իր հարևան կառույցի՝ Նոր Ալիքի հավելումը՝ բարձր, նեղ և մի փոքր թեք: Ճարտարապետների հետ աշխատում էին կանաչապատման մասնագետներ, ում նախաձեռնությամբ ստեղծվեց ներքին այգին, որում աճեցվում են էկզոտիկ բույսեր: Այս այգիներն են, որ հիշեցնում են Ամազոնիան: Միախառնում Պիկասո կենտրոնի արևելյան ծայրում Ամազոնյան աշտարակը ռազմավարական դիրք է զբաղեցնում: Սա մեծամասշտաբ նախագիծ է՝ քաղաքի առաջին քայլը դեպի ագլոմերացիան: Երկու կառուցապատող ընկերություններ` La Nan- taise d’Habitations-ը և SAMO-ն, և նրանց միացած ներդրող Bâti-Nantes-ը ոչ դասական այս նախագծի պատվերը ընդունել են որպես մարտահրավեր և հաղթանակել են :