LAYOUT October 2017 #07 | Page 34

Վերջերս Սփիքթեյթորն անվանեց Հադիդին «ճարտարապետության չեմպիոն ավելի շատ նրա անձնական «տեսլականի», քան թե հանրությանն օգտակար լինելու համար»։ Ֆաստ ընկերությունն անվանել է Ֆրանկ Գեհրիին աշխարհի ամենահայտնի ճարտարապետ և «ճարտարապետական ինքաարտահայտման մարմնավորում», իսկ Գեհրին հավատարմորեն պաշտպանում է «ինքնարտահայտման հիմնավորումը»՝ որպես «հիմնական արժեք»։ Այս տարի Architectur- al Review ամսագիրը հայտարարեց, որ երկու ճարտարապետների վերջին նախագծերն էլ «մեծամտորեն և ցուցադրաբար մերժում են տեղական համատեքստին վստահելու իրենց մերժումը... փոխարենը հայտարարելով, որ հռչակավոր ճարտարապետի ես-ի արտահայտման ենթադրյալ իրավունքն ավելի առաջնահերթ է, քան քաղաքավարության նման կանոնները»։ Հաշվի առեք հետևյալը։ Երբ մի քանի տարի առաջ չինացիները սկսեցին կրկնօրինակել Հադիդի ճարտարապետական նախագծերից մեկը, նա փորձեց հարցը տեղափոխել իրավական հարթություն։ Բայց եթե ճարտարապետական ձևերն իսկապես միտված են օգուտ բերելու հասարակությանը, ինչպես նշում է Հադիդի գործընկերը, ուրեմն ավելի շատ ձևերը ենթադրաբար տալիս են ավելի մեծ օգուտ, այդ դեպքում ինչո՞ւ մերժել կրկնօրինակումը։ Վատագույն դեպքում նախագծողներին արդեն փոխհատուցել են, ուրեմն ո՞րն է վնասը։ Նրանք չե՞ն ցանկանա թողնել այդ գաղափարը, ինչպես Էլոն Մասքը վարվեց Տեսլայի մտավոր սեփականության հետ։ Միգուցե «նոր ձևը» վերաբերում է ոչ այնքան սոցիալական առաջընթացին, որքան ինքնագովազդմանը։ Ինչպես Ֆրենկ Զապպան է ասում . «Արվեստը ոչնչից մի բան ստանալն ու դա վաճառելն է»։ Ճարտարապետ Լանս Հոսեյի վերջին գիրքը կոչվում է «Կանաչի ձևը. էսթետիկա, էկոլոգիա և նախագծում»։ www.archdaily.com-ից գտավ և անչափ կարևոր համարեց Աշոտ Սնխչյանը, նյութը անգլերենից թարգմանեց Խաժակ Դրամփյանը