LAYOUT October 2017 #07 | Page 33

Ճարտարապետությունը արվեստ չէ, չնայած որ ՁԵՎԸ մեր որոշակի ներդրումն է համաշխարհային հասարակության զարգացման մեջ։ Մենք պետք է հասկանանք՝ ինչպես կարող են նոր ձևերն ազդել համաշխարհային քաղաքակրթության առաջընթացի վրա»։ Շումախերը բացահայտում է ճարտարապետների շատ սովորական դարձած մեծամտությունը։ Մենք ասում ենք, որ «նոր ձևերը» նպաստում են «աշխարհի հասարակության զարգացմանը» և «համաշխարհային քաղաքակրթության առաջընթացին», բայց չենք բացատրում՝ ինչպես։ Հեգնանքով պետք է նշել, որ հռչակավոր ճարտարապետներն իրականում օգտագործում են էկզոտիկ երկրաչափական ձևեր ճիշտ հակառակ նպատակով՝ ցուցադրելու իրենց սեփական շահերը։ Ահա թե ինչու է ճարտարապետությունը համարվում արվեստ։ «Արևմտյան երկրներում, - գրում է Պրիսցիլլա Ֆրանկը՝ Հաֆինգթոն Փոսթի արվեստի և մշակույթի բաժնի խմբագիրը, - կա կարծիք, որ արվեստն ու ինքնաարտահայտումը սերտորեն կապված են միմյանց հետ»։ About.com կայքը, որը «համացանցում փորձագիտական բովանդակության ամենամեծ աղբյուրն է», հաստատում է դա. «Արվեստը սովորաբար ինքաարտահայտում է»։ Ասվածի հետ համամիտ է նաև PBS-ը. «Ինքնաարտահայտվելն արվեստի բնույթն է»։