06. ՃԱՐՏԱՐԱԲԱՌ
Արսեն Կարապետյան d’ Արվեստանոց ճարտարապետ
Վերջերս հասարակությունը բուռն քննարկում է հայերենի ներկա վիճակի և զարգացման խնդիրները ։ Ակնհայտ է, որ մենք էլ պետք է հեռու չմնանք այդ քննարկումներից և հասկանանք ՝ ինչ է տեղի ունենում մեր մասնագիտական լեզվի հետ ։ Զարմանալի է, բայց Հայաստանի ճարտարապետների բախտը մի փոքր բերել է. դեռ խորհրդային ժամանակներում պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը երևի թե միակն էր, որը չուներ օտարալեզու բաժին, և ճարտարապետները կրթությունը ստանում էին բացառապես հայերեն ՝ ի տարբերություն մնացած ֆակուլտետների և բուհերի ։ Հիշում եմ, 1990թ. ընդունվեցինք նոր անկախացած Երևանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը, և ռուսական դպրոցներ ավարտած դիմորդներից շատերի համար բավականին լուրջ դժվարություն էր փոխել լեզուն, բայց մեկ-երկու կիսամյակ անցած ՝ բոլորը հարմարվեցին, վարժվեցին և այնուհետև հիմնականում որևէ խնդիր այլևս չէր առաջանում ։ Մեր դասախոսությունները բոլոր առարկաների, այդ թվում նաև մաթեմատիկայի, ֆիզիկայի հատուկ բաժինների, շինարարական նյութերի, ճարտարապետության պատմության և այլն հայերեն էին ։ Զուգահեռ բոլորը, ովքեր իրոք հետաքրքրված էին, գտնում և կարդում էին հասանելի գրականությունը թե ՛ անգլերեն, թե ՛ ռուսերեն կամ ուրիշ լեզուներով ։ Եվ այսօր Հայաստանում կրթություն ստացած և աշխատող որևէ ճարտարապետ չունի շինարարության համար անհրաժեշտ փաստաթղթերը հայերեն պատրաստելու խնդիր ։ Սակայն կան ուրիշ հարցեր, որոնք կապված են մասնագիտության և լեզվի հետ ։ Առաջինը ՝