որակից, մատուցումից, ներկայացման տրամաբանությունից
և
պարզությունից,
հարցերի
պատասխաններից,
ձեր
հագուստից, հանդիպման վայրից, պատվիրատուի մտավոր
ունակություններից,
ճաշակից,
տրամադրությունից,
առողջությունից, ամուսինների կամ ուրիշ բարեկամների
ներկայությունից։ Գրեթե միշտ, ասեմ անկեղծ, ամեն ինչ
փչացնում են պատվիրատուի ընկերները, որոնց ունիվերսալ
էքսպերտային կարծիքները կարող են այնպիսի փակուղի
հասցնել ամբողջ գործընթացը, որ երբեմն ավելի ճիշտ կլինի
չշարունակել աշխատանքը։ Բոլոր դեպքերում, պատրաստ եղեք
երկարատև աշխատանքի, փոփոխությունների, համոզումների և
հիասթափությունների։
Ինչևէ։ Պատվիրատուն համաձայնվեց, էսքիզը հաստատվեց։
Բաց եմ թողնում աշխատանքային նախագծի փաթեթը
պատրաստելու փուլը, վազվզոցը պետական ատյաններով, կնքել-
ստորագրել-համաձայնեցնելը, միայն թե պետք է ուշադիր լինել,
ամեն մի գիծ, որին դուք ուշադիր չէիք, ամեն որոշում, որը թողել
եք կոնստրուկտորի կամ ուրիշի հայեցողությանը, ապագայում
վերադառնալու է անսպասելի չլուծվող խնդրի տեսքով, արդեն
շատ նյութական, թանկ և ամուր։
Հետո պետք է գտնել գրագետ, արագաշարժ, ճարպիկ շինարար,
որին վստահում եք, համոզել պատվիրատուին, որ թանկից
էժանը չկա, որ օրավարձով աշխատող հարևանի ընտանեկան
բրիգադը գործը գլուխ չի բերի, որ նախագիծը զուտ թուղթ չէ, իսկ
ամրանների քաշը հաշվարկով է որոշվում, ոչ թե աչքաչափով ու
այնքան է, ինչքան որ պետք է։