08.
ՃԱՐՏԱՌԱՊԱՆՔ
Չկա ճարտարապետ, ով չի ցանկանում իրականացնել իր նախագծերը ։ Իմ փորձից կարող եմ պատմել ՝ ինչ է նշանակում իրականացնել նախագիծ ։
Բնականաբար, առաջինը ուսումնասիրական փուլն է, երբ հավաքում ենք տարածքը նկարագրող գծագրական, լուսանկարչական և ուրիշ նյութեր, ուսումնասիրում ենք առկա բարդություններն ու սահմանափակումները ։ Եվ, անշուշտ, պետք է ծանոթանալ պատվիրատուի հետ, զրուցել, հասկանալ, ծանոթանալ ընտանիքի անդամների հետ, պարզել ՝ ինչով են զբաղվում երեխաները դասերից հետո, ով է ճաշ եփողը և արդյոք սիրում է դա անել, թե ստիպված է ։ Այս փուլում ճարտարապետը պետք է ունենա հոգեբանի նրբանկատություն, տերտերի համբերություն և պատրաստ լինի պահպանել պատվիրատուի ակամա բացահայտված գաղտնիքները, ինչպես դա անում են փաստաբանները ։
Ամենահետաքրքիր, ոգևորող, բայց միաժամանակ բարդ և երբեմն վախեցնող փուլը էսքիզային նախագծի ստեղծումն է ։ Սպիտակ թուղթը ներշնչում է միաժամանակ հրճվանք և սարսափ ։ Նախագծվող կառույցի կերպարը երբեմն հայտնվում է արագ և համոզիչ է, ուրիշ դեպքերում գործընթացը նմանվում է բարդություններով ընթացող հղիությանը ։
Արսեն Կարապետյան d’ Արվեստանոց ճարտարապետ
Երբ էսքիզը պատրաստ է, ու դու կարծես թե կարողացել ես համոզել ինքդ քեզ, որ ամեն ինչ ստացվել է, պետք է ներկայացնես նախագիծը պատվիրատուին ։ Այս գործընթացի հաջողությունը կանխատեսելիությունով նման է սպորտային դրույքներով խաղերին և կախված է բազմաթիվ գործոններից. առաջին հերթին ՝ ձեր աշխատանքի