LAYOUT May 2017 #02 | Página 4

Եթե մի բան ուզում ես, ունես դրա կարիքը, բայց դա չկա, ստեղծիր ինքդ: Թերթի լույս տեսնելուց հետո ստացանք մի շարք հետաքրքիր մտքեր և համագործակցության առաջարկներ, ինչը մեզ շատ ոգևորում է: Մենք բաց ենք նոր մտքերի և անգամ առողջ քննադատության համար և սպասում ենք Ձեր արձագանքներին կապի բոլոր հասանելի միջոցներով (կոնտակտային տվյալները կգտնեք թերթի վերջին էջում): Տաթևիկ Զաքարյան Ի դեպ՝ ՃՇՀԱՀ ուսանողները և շրջանավարտները կարող են ուղարկել մեզ իրենց ուսանողական նախագծերը (նկարներ, գծագրեր, բացատրագիր (1200 նիշ)) և լավագույնները կտպագրվեն Լեյաութ թերթի հաջորդ համարներում: