01.
ԲԱՑԱՏՐԱԳԻՐ
Ճարտարապետության շաբաթ փառատոնի աշխատանքների
ընթացքում կարիք զգացինք մի հարթակի, որտեղ կկարողանանք
ծանոթանալ երիտասարդ ճարտարապետերի հետ, իսկ կայացած
ճարտարապետները կկիսվեն իրենց փորձով: Փնտրեցինք,
չգտանք և որոշեցինք ստեղծել այն:
Մեր գաղափարով կիսվեցինք ընկերների հետ և պարզվեց՝ snkh
ճարտարապետական արվեստանոցը նույնպես ուներ նման մտքեր:
Համատեղեցինք ուժերը …
Ապրիլի 15-ին լույս տեսավ և քաղաքի ամենասիրված վայրերում
իր տեղը գտավ Լեյաութ թերթի առաջին համարը, որից 15 օր անց
այն է՛լ ավելի հասանելի դարձավ իր թվային տարբերակի շնորհիվ։
Ապրիլի 21-ին Մանե ռեստորան-ցուցասրահում տեղի ունեցավ
Լեյաութ-ի շնորհանդեսը: Ճարտարապետներ, դիզայներներ և
ոլորտով հետաքրքրվող մարդիկ եկել էին ուրբաթ երեկոն մեզ հետ
անցկացնելու: Շնորհակալ ենք բոլորին աջակցության և ոգևորիչ
խոսքերի համար:
Համարի վրա աշխատել են՝
Տաթևիկ Զաքարյան,
Վարդենի Վարդանյան,
Աշոտ Սնխչյան,
Արմինե Սնխչյան
Գրական խմբագիր՝
Գայանե Վերդյան
Խմբագրությունը կարող
է համակարծիք չլինել
հեղինակների մտքերի հետ: