Ընդունվել իս պատրաստ եղեք ցանկացած առաջադրանքի: Հնարավոր է, որ ամբողջ ընթացքում պրինտ անեք, չափագրություն անեք կամ պարզապես դռներ և պատուհաններ գծեք: Մի խոսքով ՝ մանր գործեր, որ արվեստանոցի աշխատակիցները չեն հասցնում անել:
Այս ընթացքում շատ ավել ի կարևոր է զգալ աշխատանքային միջավայրը, գործընթացը ու կլանել ամեն տեսած ու լսած բան:
Ուսանողական տարիներին ինչքան շատ տեղ փորձեք աշխատել, այնքան լավ: Մեկ ամիս, երկու ամիս, ինչքան կարողանաք: Բացի աշխատանքային փորձ ձեռք բերելուց, մեծ հավանականություն կա, որ ձեզ կպահեն հենց այդ արվեստանոցներից մեկում, եթե, իհարկե, ձեզ լավ դրսևորեք:
Ի դեպ, պրակտիկայի դիմել իս մի մոռացեք նաև պորտֆոլ իոյի և ինքնակենսագրականի մասին:
Իսկ թե ինչպես կարող եք ավել ի արդյունավետ դարձնել ձեր պորտֆոլ իոն, կարդացեք Layout-ի նախորդ համարում: