LAYOUT May 2017 #02 | Page 32

10. ՉՈՒՆԵՔ ՓՈ՞ՐՁ: ԱՇԽԱՏԵՔ ԱՆՎՃԱՐ: Աշոտ Սնխչյան Փնտրում եք ձեր առաջին աշխատանքը, գրեթե բոլորը պահանջում են աշխատանքային փորձ, որը դուք չունեք, քանի որ աշխատանքային փորձ ձեռք բերելու համար պետք է ընդունվել աշխատանքի … Մի խոսքով՝ սա փակ շրջան է, որը բոլորի համար խնդիր է դառնում, բայց այս խնդիրն ունի հեշտ լուծում՝ աշխատեք անվճար կամ՝ գրեթե անվճար: Համալսարանի ուսումնական ծրագրում կա աշխատանքային պրակտիկա, որը օրենքով պիտի պարտադիր լինի երրորդ կուրսի ավարտից հետո՝ ամռանը: Եթե չեմ սխալվում, պրակտիկան պետք է տևի մեկ ամիս՝ ամառային արձակուրդների ընթացքում: Սա շատ կարևոր փուլ է ուսումնական պրոցեսում, որը թույլ է տալիս ուսանողներին տեսնել իրական աշխատանքային միջավայր,շատ նոր բաներ սովորել ու փորձ ձեռք բերել, որպեսզի հետագայում աշխատանքի ընդունվելիս չզգաք ձեզ ինչպես մութ անտառում: գումարվում են երիտասարդի ազատատենչ և ուրախ ոգին, ամառային եղանակը և ընկերները, արդյունքում՝ կորցրած հնարավորություն: Բայց ցավոք, սա մեր կրթական համա- կարգի ամենաթերի կետերից է: Լինում էին դեպքեր, երբ ուսանողներին ասում են՝ Դե կգնաս, մեկին կտաս, թող էս թուղթը ստորագրի, որ պրակտիկան անցել ես, կբերես, կհանձնես: Մինչդեռ հենց համալսարանը պիտի պարտադրի և հետևի, որ ուսանողները գոնե այդ մեկ ամիսը աշխատեն: Այս կոնտեքստին Ցավոք, Հայաստանում դեռ զարգացած չէ ճարտարապետական internship-ի մշակույթը: Տասը տարի առաջ ինձ ասել են նույն բանը, բայց ես որոշեցի այլ կերպ վարվել: Մի օր հավաքվեցի, առանց զգուշացնելու գնացի ArchCoop, քանի որ շատ էի հավանում նրանց նախագծերը, դուռը թակեցի, ասացի. -Բարև ձեզ: Ինձ կընդունե՞ք պրակտիկայի: Ընդունեցին: Ուրախությանս չափ չկար: Ամեն ինչ նոր էր ու հետաքրքիր: Հետագայում այս փորձը ինձ օգնեց աշխատանք գտնել: Շատ հազվադեպ են հանդիպում հայտարարություններ ճարտարապե- տական արվեստանոցների կողմից, բայց դա չի նշանակում, որ տեղ չկա: Ոչ ոք չի հրաժարվի հավելյալ օգնությունից: