LAYOUT March 2018 #12 | Page 18

4

«
Համաշխարհային ճարտարապետության 100-ամյակը » Մրցույթ Պրահայի ճարտարապետական շաբաթ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանը ներկայացնելու համար
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
100 տարի առաջ աշխարհը փոփոխվում էր ։ Առաջին աշխարհամարտը կտրուկ բեկեց համաշխարհային պատմությունն ու մարդկանց ինքնընկալումը ։ 19-րդ դարի բոլոր հզոր տեխնոլոգիական և արդյունաբերական նվաճումները նույնքան դժվար էր ոչնչացնել, որքան և դրանք ստեղծելը ։ 1918 թ., երբ վերաձևավորվում էր աշխարհի քարտեզը և հողին էին հավասարեցվում քաղաքներ ու տարածաշրջաններ, անկում ապրեցին կայսրություններ, ստեղծվեցին նոր պետություններ, առաջացան և տարածում գտան կառուցապատման նոր եղանակներ ։ Մոդեռնիզմը դարձավ նոր ճարտարապետություն, իսկ « մոդեռնը »՝ մի նոր կենսաոճ, որում տեխնոլոգիան, նոր նյութերն ու ֆունկցիոնալիստական գաղափարները իրենցից ենթադրում էին հարմարավետ, առաջադեմ և արդյունավետ գոյակցություն ։
Ճարտարապետության վերջին 100 տարվա պատմությունը մոդեռնիստական իդեալի վերելքն էր, դրա անկումն ու վերաբացահայտումը, ինչպես նաև դրա շուրջ և դրա դեմ գոյություն ունեցած շարժումների և դպրոցների պատմությունը ։ Ողջ աշխարհում բնակարանաշինության մեջ, քաղաքային տարածություններում և շենքերում մենք վերծանում ենք 20-րդ դարի անկայուն պատմությունը, և թե ինչպես է ժամանակակից ճարտարապետությունը համապատասխանում նոր հազարամյակին ՝ Արևմուտքից մինչև Արևելք և զարգացած երկրներից մինչև զարգացող երկրները ։
2018 թ. Չեխիայի Հանրապետությունն ու մի շարք այլ երկրներ տոնում են հարյուրամյակը այն նոր սկզբի, որն իր հետքը թողեց փողոցներում, հրապարակներում, հաստատություններում և ոճերում, ինչպես նաև ինքնին կյանքում ՝ շարժման մեջ դնելով մարդկության պատմության մեջ ստեղծագործման ամենագրավիչ հաջորդական շարքերը ։ Մենք ցանկանում ենք դուրս գալ փողոց, փնտրել և բացահայտել այդ անցած 100 տարիների հետքերը, որոնց միջով մարդիկ հասել են մինչև մեր օրեր, բացահայտել դրանց գործառույթը, տեխնոլոգիան, գեղեցկությունն ու բարձիթողի վիճակը, խորհրդանշականն ու սովորականը, այն ամենը, ինչի միջով անցել է մարդկությունը ։
Architecture Week Prague-ը տոնում է Ճարտարապետության 100-ամյակը( 100 Years of Architecture): Այդ ճարտարապետության վկաները, քննադատներն ու այն ներկայացնողները հենց դուք եք ՝ մեզ հյուրընկալվող ճարտարապետները, գործընկերներն ու աշխատակիցները, ուսանողները, երեխաներն ու հասարակությունը ։ Այս տարի ՝ 2018 թ. անցկացվող փառատոնին դուք ազատ եք ստեղծագործելու, ներկայացնելու ձեր նախագծերն ու պարզապես վայելելու փառատոնը ։ Մենք հրավիրում ենք ձեզ ոչ միայն ներկայացնելու Ճարտարապետության 100-ամյակին նվիրված ձեր նախագծերը, գաղափարներն ու կոնցեպտները, այլև կիսվելու այլոց հետ և ցուցադրելու նախորդ դարի ձեր սիրելի ճարտարապետական նախագծերը ։ Արդյունքում կունենանք շենքերի, տարբեր ոճերի և ազգերի ճարտարապետությանը պատկանող բազմազան, գրավիչ և անհատական հավաքածուներ, որոնք կկազմեն ճարտարապետության պատմության խճանկարը ։