Քեմբրիջում հաճախ կարելի է հանդիպել նման
կամարակապ սրահների, որոնք կապված են
միջնադարյան վանական ճարտարապետության հետ,
իսկ դրանց վաղ քրիստոնեական նախատիպերը, ի միջի
այլոց, սերում են էլ ավելի վաղ տիպաբանություններից։
Կամարակապ սրահները հին հռոմեական շրջասյուների
հարմարեցումներն են։ Վերջիններս մասնավոր այգիներ
էին՝ շրջապատված սյունաշարերով։ Հռոմեական
կայսրությունն իր հերթին վերցրել էր իր մշակույթի
մի մասը, ներառյալ՝ շենքերի ճարտարապետության
տեսակները Հին Հունաստանից։
Նոտրդամի համալսարանից Լուկաս Լիվինգսթոնը
անգամ պնդել է, որ հոնիական շրջասյուներն իրենց
հերթին ազդվել են հին եգիպտական տաճարային
նախագծերից։ Cowan Court-ը, փաստորեն, դեռ
Հյուսիսային Աֆրիկայից եկող նախագծի մշակութային
յուրացման հազարամյա պատմության ամենավերջին
շերտն է։ Ինչ խոսք, այն հրաշալի է։