Ճարտարապետները, սակայն, առիթ չունեն վախենալու թվիթերյան էլիտար
փոսթերից։ Եթե որոշ լրատվամիջոցների աչքի ընկնող պատմությունները
ներքաշում են դիզայներներին հանրային քամահրանքի ,,տուրուդմփոցի,, մեջ,
ապա մենք՝ ճարտարապետներս, սովորաբար ավելի հեշտ ենք կարողանում
գլուխներս դնել բարձին և քնել՝ իմանալով, որ մեր աշխատանքը երբեք չի
ենթարկվի նույն դատափորձագիտական խաչաձև հարցաքննությանը,
ինչպես, ասենք, ենթարկվում է Թեյլոր Սվիֆթի հերթական երաժշտական
տեսահոլովակը։ Սակայն սա ևս կարող է փոփոխվել։
2010 թվականից ի վեր Գուգլում «մշակութային յուրացում» տերմինի
որոնումներն աճել են մոտավորապես 10.000 տոկոսով
Կոլորադոյի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի դեկան Ջեյմս
Անայան գլխավորում է մի դաշինք, որը ՄԱԿ-ում փորձում է լոբբինգ անել՝
ընդլայնելու մտավոր սեփականության միջազգային կանոնակարգերը։
Իր առաջարկությունները միտված են սահմանափակելու մշակութային
հասկացությունների, ներառյալ՝ որոշակի էթնիկ խմբերին վերաբերող
դիզայնների, պարերի ու բառերի օգտագործումը։
Անայայի աշխատանքը մշակութային յուրացման, ասել է թե մեկ այլ մշակույթից
դրա տարրերի ընդօրինակման դեմ ծավալվող շարժման մի մասն է միայն։ 2010
թվականից ի վեր Գուգլում այդ տերմինի որոնումներն աճել են մոտավորապես
10.000 տոկոսով։ Մի քանի տարի առաջ աննշան իրադարձություն համարվող
այս փաստն այսօր ընունվում է ամենայն լրջությամբ։
Նորաձևության դիզայներ Թորի Բըրչը զայրացրեց հազարավոր մարդկանց՝
վաճառքի հանելով «աֆրիկյան ոճի» անվամբ հորջորջվող վերարկուներ այն
ժամանակ, երբ դրանց դիզայնը վերցված է եղել հռոմեական հագուստներից։
Իսկ Նավախո պետությունը 2012 թվականին դատի էր տվել մանրածախ
առևտրով զբաղվող Urban Outfitters ընկերությանը այն բանից հետո, երբ
ընկերությունը թողարկել էր իր ապրանքը այդ ցեղախմբի անվան ներքո։
Հեղինակ Անթոնի Հորովիցի խմբագիրն իրեն ասել էր, որ իր կողմից անտեղի
կլիներ որպես սպիտակամորթ գրող իր հաջորդ վեպում ընդգրկել թավատառով
նշումներ։ Բեյոնսեին էլ քննադատեցին սարի հագնելու, իսկ Բիբերին՝ դրեդներ
կոչվող սանրվածքի համար։
Մշակութային յուրացումների վերաբերյալ բանավեճերը միտված են
անդրադառնալու ամենօրյա քննարկման թեմաների, ինչպիսիք են, օրինակ,
նորաձևությունն ու սնունդը, թեմաներ, որոնց մասին կարող է խոսել
ցանկացած ոք։ Ավելի քիչ են քննարկվում տեխնիկական կամ մասնագիտական
յուրացման օրինակները։ Սակայն, եթե Անայայի արշավը հաջողվի, այն
հեռու գնացող հետևանքներ կունենա դիզայներների համար և իր հետ
կբերի մշակութային նյութերի օգտագործման նոր հսկողություն՝ սկսած
երաժշտությունից և վերջացրած ճարտարապետությունով։