3
«Ճարտարապետները մտահոգված են
մշակութային յուրացումներով. մենք
փորձագետներ ենք»
Ֆինեաս Հարփեր
«Աշխարհում մշակութային յուրացումների դեմ շարժում է
հասունանում։ Արդյո՞ք այն վերջ կդնի ճարտարապետության
մեջ օգտագործվող պատմական մեջբերումներին», - հարցնում
է Ֆինեաս Հարփերը։
Համեմատած արվեստի այլ ձևերի հետ՝
ճարտարապետությունը, ըստ հասարակական կարծիքի,
հեշտությամբ է հաղթահարում դժվար խնդիրներն ու
իրավիճակները։ Իսկ կինոարտադրողները, փոփ երաժիշտներն
ու նորաձևության ոճաբանները լավ գիտեն սխալ քայլի
հետևանքը. մեկ ոչ ճիշտ քայլ և նրանք կմնան մեն-մենակ
սոցիալական մեդիայի հսկաների ամբոխի առջև։ Նրանց
համբավը կխորտակվի սոցիալական մեդիայի առցանց
զայրույթի հորձանուտում։ Դրան կհաջորդեն պետական
թերթերում լույս տեսնող քննադատական հոդվածները։ Իսկ
կառավարիչներն ու գործակալները կշտապեն նրանցից
հավաքել չքմեղական մամլո հայտարարություններ։ Այո՛,
մարդկանց կարիերաները կարող են խարխլվել և անգամ
փլուզվել։ Հասարակական զգայունության ու սխալ հաշվարկի
գինը շատ թանկ է։
Նման կծու առցանց քննադատությանն արժանանալը դաժան
է, բայց սա ժամանակակից մշակույթը արագ զարգացող արդի
արժեքն