Նանոր- Շատ հաճել ի է, երբ արդյունքը տեսնում ես, որ քո
ուզածի նման է, և արձագանքն էլ դրական է, այդքանը արդեն
շատ ոգևորիչ է։
Աշոտ- Իսկ ինչպես եք սկսել։
Նանոր-
Ես
աշխատում
էի
մի
շինարարական
կազմակերպությունում, որտեղ միակ ճարտարապետն
էի։ Բայց պայմանները չէի հավանում։ Իսկ Միրոյի հետ
դեռ ուսանող ժամանակից համատեղ աշխատելու փորձ
ունենք։ Բնականաբար, սկսեցինք ինտերիերից։ Առաջին
ճարտարապետական նախագիծը շատ բարդ եղավ։
Շաղիկ- Համալսարանից հետո 2 տարի աշխատեցի մի
կազմակերպությունում, հետո միացա Նանորին և Միրոյին։
Աշոտ- Քանի՞ հոգի եք արվեստանոցում։
Նանոր- Փաթիլը արդեն 4-5ամիս է մեզ մոտ ինտերն է։ Մի
ուսանող տղա էլ ունենք, ով շատ ընդունակ է։
Շաղիկ - Շատ լավ է, որ
երիտասարդություն կա։ Գույները
շատ են, հայացքները ավել ի բաց են,
ու շատ նվիրված են աշխատանքին։