1.
Սուրճ` Bardi արվեստանոցում
#coffeetalk
Աշոտ- Ձեր կարծիքով ի՞նչն է պատճառը, որ երիտասարդ
ստուդիաները շատացել են։ Ոչ միայն Հայաստանում, այլև
ամբողջ աշխարհում մինչև 30 տարեկան և արդեն հայտնի
նախագծերով արվեստանոցներ են։
Շաղիկ- Ինձ թվում է՝ աշխատելով մեծ ստուդիաներում՝
ասելիքդ չես կարողանում արտահայտել։ Իսկ ինտերնետը
լի է սիրուն բաներով, նայում ես, մտածում ես՝ ես էլ կարող եմ
այսպես։
Նանոր- Մարդկանց մոտեցումը փոխվել է արդեն։ Առաջ
մտածում էին մեծ թիմերով աշխատելու մասին, իսկ
հիմա մեծ մասը չի ուզում կապված լինել որևէ ստուդիայի
հետ։ Ֆրիլանսերները շատացել են։ Կենսակերպը և
մտածելակերպը փոխվել են։
Միրո- Աշխատավարձը նույնպես դեր է խաղում։
Մի նոր սյունյակ ևս, որ որոշել ենք փորձել LAYOUT-ի
շրջանակներում. զրույցներ սուրճի շուրջ (coffeetalk)։ Այս
համարում զրուցում ենք Bardi ճարտարապետական
արվեստանոցի գրեթե ամբողջական կազմի հետ իրենց իսկ
արվեստանոցում։ Թեև զրույցը տևեց մի ժամից ավել, ստորև
ներկայացնում ենք առավել հետաքրքիր դրվագները։ Հույս
ունենք շարքը կշարունակվի։
Աշոտ- Բայց մեծ արվեստանոցներ կան, որ շատ լավ
գործեր են անում, և աշխատավարձի խնդիր էլ չկա: Սակայն
միևնույն է, երիտասարդները ուզում են դուրս գալ և սեփական
ստուդիան հիմնել։ Ու ինչպես տեսնում ենք, բոլորս սկսում
ենք ինտերիերներից և ամբողջ ներուժը փորձում ենք
արտահայտել դրանցում։
Շաղիկ - Մեծ արվեստանոցներում ազատությունը շատ քիչ
է, և հնարավոր է՝ երկար ժամանակ ամբողջի միայն մի մասը
գծես, օրինակ՝ դռները կամ կահույքը։ Փորձ ձեռք բերելու
համար ուզում ես հնարավոր ամեն ինչում մասնակցություն
ունենալ։ Ես ինքս շատ եմ սիրում տարբեր բաներ փորձել. և՛
մեծ թիմով աշխատել, և՛ այս տեսակ մտերմիկ։
Աշոտ- Ես մի ուրիշ բարդ խնդիր եմ տեսնում՝ կապված
աշխատավարձերի հետ։ Մարդիկ պատրաստ չեն նախագծի
համար վճարել։ Ըստ ձեզ ՝ ինչպես պետք է կարգավորվի
ոլորտը ։
Միրո- Շատ են նոր ստուդիաները և մրցունակ լինելու համար
ցածր գնով նախագծեր են անում։
Աշոտ- Իսկ ես հակառակն եմ տեսել, երբ տարիքով մեծ
ճարտարապետները շատ ցածր գներով են նախագծում։
Մեզ մոտ վերջերս ստեղծվեց ճարտարապետական
պալատ, որը մի շարք հարցերից բացի պետք է շտկի գնային
հարաբերությունները ։ Դուք սրա մեջ հույս տեսնու՞մ եք։
Նանոր- Կլինի, բայց ոչ հիմա, մենք դա չենք տեսնի։