LAYOUT June #2(14) | Page 14

Ո ՞ վ է ամենից շատը ազդել ձեր տեսլականի վրա:
Ճարտարապետությունը բարդ բան է, քանի որ այն մարդասիրության և տեխնիկայի հատումն է: Մեր օրերում այդ երկուսը անհաշտ թշնամիներ են թվում: Բոլորը հասկանում են տնտեսական կողմը, որ 2 + 2 հավասար է չորսի, բայց ժամանակի ընթացքում ավելի ու ավելի քիչ մարդիկ են հասկանում գիրք կարդալու օգուտը, քանի որ դա թույլ չի տալիս ուղղակիորեն գումար վաստակել: Մենք ՝ ճարտարապետներս, պետք է կապ հաստատենք այդ երկու աշխարհների միջև: Մենք գործ ունենք պատվիրատուի հետ, բյուջեյի հետ, ֆիզիկայի օրենքների և բազմաթիվ նորմատիվների, բայց միայն դա չէ ճարտարապետությունը, մենք պետք է ուրիշ բաներ էլ արտահայտենք և միևնույն ժամանակ, եթե մեր միակ նպատակը պարզապես ինչոր բան արտահայտելն է, մոռանալով շինարարական տեխնիկան ՝ դա էլ ճարտարապետություն չէ: Այնպես որ ամեն ինչ ազդեցություն ունի ինձ վրա: Ես միշտ կարդում եմ, հիմնականում ՝ վեպեր, բայց նաև փիլիսոփայության և տնտեսագիտության վերաբերյալ գրքեր: Միշտ հետևում եմ կինոյին, երաժշտությանը և ընդհանրապես ամեն ինչին. Քաղաքի անհայտ ֆասադներին, մարդկանց հագուկապին, հեռուստատեսային մեդիա աղբին … մենք ՝ ճարտարապետներս, պիտի ամեն ինչից տեղյակ լինենք, քանի որ մեր գործը, ի վերջո, հանրային է, մենք անում ենք ինչ- որ բան ՝ ինչ որ մեկի համար: Բայց, ինչպես հասկացա, դուք սպասում եք, որ անուններ նշեմ և ես իսկապես չեմ սիրում այն ճարտարապետներին, ովքեր վախենում են ընդունել այն ազդեցությունները, որ կրել են: Ահա նրանցից մի քանիսը. Ֆ. Լ. Ռայթ: Ես նրան բավականին ուշ հայտնաբերեցի, քանի որ համալսարանում նրա մասին առանձնապես չէին խոսում, որովհետև, վստահաբար, ոչ ոք նրան չէր հասկացել: Շատ վաղուց, դեռ մինչև Ռայթին ուսումնասիրելը, կարդացել է նրա մասին մոտավորապես հետևյալը ՝ « ճարտարապետությունը սկսվում և վերջանում է Ռայթով »: Երբ կարդացի, չհասկացա, բայց հիմա հասկանում եմ և միանգամայն համաձայն եմ: Եվ իհարկե ինձ դուր են գալիս բոլոր « Ռայթականները », նույնիսկ այն դեպքում, որ Ռայթի ժառանգությունը պահպանելը այդքան բարդ է ՝ դա լավագույնս կարողացել են անել նրանք, ովքեր հասկացել են նրա մտքերը ՝ իր ֆորմաներից անկախ: Իմ կրած որոշ ոչ ճարտարապետական ազդեցությունների մեջ մտնում են ՝ Վերներ Հերցոգը, բայց նույնիսկ իր ֆիլմերից առավել ՝ իր " Conquest of the useless " գրքի համար, նաև Մարսել Պրուստը, Ֆելինին, Խուան Խոսե Սաերը, Գոդարը և շատ ուրիշներ … բայց ես ուղղակիորեն չեմ փոխադրում այս ամենը ճարտարապետության մեջ, այս ամենը ձևավորում է իմ միտքը, բայց երբ ես մտածում եմ ճարտարապետության մասին, հասկանում եմ, որ այն իր սեփական լեզուն ունի: