LAYOUT June #2(14) | Page 13

Երբ ասում ենք Բարսելոնա ՝ առաջինը Գաուդին է մտքին գալ իս: Երևանում դա Թամանյանն է, հայկական ճարտարապետության ամենակարկառուն դեմքերից մեկը: Նրա ժառանգությունը մեծ ազդեցություն ունի մեր ժամանակակից ճարտարապետության վրա, ինչը շատ հաճախ մեզ ցած է քաշում, ամբողջ մասնագիտական դիսկուրսը դարձնելով ռետրոգրադ: Դուք երբևէ առնչվե ՞ լ եք նման խնդրի: Գաուդիի ժառունգությունը սահմանափակում ներ ստեղծու ՞ մ է:
Գաուդին շատ հեռու է, այնպես որ չեմ կարծում, թե նա որևէ սահմանափակումներ է ստեղծում: Նա նաև շատ բարդ ճարտարապետ է, որպեսզի կարողանաս իր հետ հարաբերություններ ձևավորել, քանի որ նա ոչ մի սահմանումների մեջ չի տեղավորվում: Գաուդիի հրապուրանքը տեսողական է, բայց ճարտարապետությանը այլ բաներ էլ են հարկավոր, այլապես այն վերածվում է զարդարված կաղապարի: Գաուդին շատ ավելի բարդ է, քան թվում է, բայց դա բացահայտելը այնքան էլ հեշտ չէ: Հիմա Գաուդին և Մեսսին Բարսելոնայի գլխավոր խայծերն են, իհարկե մասսայական տուրիզմի համար, քանի որ, բարեբախտաբար, Բարսելոնան շատ, իսկապես շատ ավելին կարող է առաջարկել: Անձամբ ես հաճախ օգտագործում եմ Գաուդիի օրինակը, որպեսզի բացատրեմ այն, ինչ արդեն ակնարկեցի ՝ մեր հարաբերությունները ավանդույթի հետ: Այն ժամանակ երբ Գաուդին գործում էր, նա այնքան էլ հարգված չէր: Գրեթե ոչ ոք չէր հավանում նրա արածը, նրան հիմար էին համարում, անպատասխանատու ճարտարապետ: Բայց նա բախտ ունեցավ գտնել մի մարդու, ազդեցիկ բիզնեսմենի, ով վարձեց նրան և կարևոր պատվերներ տվեց: Դա Էուսեբի Գուելն էր: Վերջապես Գաուդին կառուցելու հնարավորություն ստացավ, և երբ նրա շենքերը կառուցվեցին, մարդկանց մեծամասնությունը չհավանեց
corsega © Jose Hevia
դրանք և նույնիսկ ծաղրեց Գաուդիին և նրա կառույցները: Դասը շատ պարզ է ՝ ավանդույթները պիտի վերանայվեն: Որդեգրել նախորդները և ամեն գնով պայքարել դրանք մաքուր և անաղարտ պահելու համար ՝ խենթ ու շատ պահպանողական մոտեցում է: Մենք պետք է տեղյակ լինենք մեր ժամանակից, մեր մշակույթից, մեր հասարակությունից և ավանդույթները հարմարեցնենք դրանց, և եթե մենք պետք է փոխենք դրանք, բարելավենք, ապա մենք պարտավոր ենք անել դա: apartment tibbaut © Jose Hevia